Հանձնարարական միջազգային որակավորումների հնարավորության մասին

Հանձնարարական միջազգային որակավորումների հնարավորության մասին

 

(Վավերացվել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի կողմից, Վիլնյուս, 16.06.1999թ.)ՆԱԽԱԲԱՆ Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի (Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա) Կողմերը՝ գիտակցելով այն փաստը, որ կրթության և ազատ ընտրության իրավունքը մարդու իրավունքներից մեկն է, և որակավորումների արդար ճանաչումը կրթության իրավունքի առանցքային տարրն է և հասարակության պատասխանատվությունը, հաշվի առնելով կրթական համակարգերի աճող բազմազանությունը ողջ Եվրոպայում և աշխարհում, և ուսանողների համար մատչելի ուսման բազում այլընտրանքային ձևերը, նկատի ունենալով բարձրագույն կրթության աճող ինտերնացիոնալացումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տվող կրթությունը, համարելով,որ ցանկացած հանձնարարական, որն ընդունվել է Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո պետք է նպաստի միջազգային փոխըմբռնմանը և հանդուրժողականությանը ու խթանի մարդկանց և ազգերի միջև փոխադարձ վստահությունը և խաղաղությունը, համարելով, որ միջազգային որակավորումների հնարավորությունը դյուրացնում է միջազգային ակադեմիական շարժունությունը, ինչը Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր նպատակներից մեկն է, դիտարկելով Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան և, մասնավորապես, չորրորդ բաժինը, որում արծարծված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող որակավորումների ճանաչումը, հաշվի առնելով, որ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան վերաբերում է Կողմերի կրթական համակարգերի որակավորումների ճանաչմանը և, հետևաբար, չի ընդգրկում որակավորումների միջազգային հնարավորությունը, հաշվի առնելով, որ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի հոդված X.2.5-ը նախատեսում է խորհուրդների, հայտարարությունների և արձանագրությունների պատրաստում` իբրև կոնվենցիայի լրացում, և որ թեպետև Կողմերը իրավաբանորեն պարտավորված չեն նման տեքստերով, նրանք պետք է գործադրեն իրենց առավելագույն ջանքերը դրանց կիրառությունը խրախուսելու համար, հաշվի առնելով, այնուամենայնիվ, որ միջազգային որակավորումների հնարավորության ճանաչմանն ուղղված միջազգային հանձնարարականը տեղին և անհրաժեշտ է, համաձայնել են հետևյալում. I. ՍԱՀՄԱՆՈՒՄ Սույն հանձնարարականի նպատակի համար, միջազգային որակավորումների հնարավորությունը վերաբերում է միջնակարգ դպրոցի ավարտական որակավորումներին, որոնք շնորհվում են ծրագրի ավարտին, որը`

  • տարբեր է ազգային կրթական համակարգերում առաջարկված ծրագրերից,
  • վարվում է մեկ կամ մի քանի մարմինների կողմից, որոնք ընդգրկված չեն ազգային կրթական համակարգերում և, որպես այդպիսին, ունեն միջազգային կողմնորոշում,
  • բավարարում է բարձրագույն կրթության հնարավորության ընդհանուր պահանջները,
  • ենթակա է որակի ապահովման հստակ սահմանված և թափանցիկ մեխանիզմներին,
  • ներառում է լավ մշակված հիմնական ուսումնական ծրագրեր:

II. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Ա. ԼԻՍԱԲՈՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻՆ

  • Յուրաքանչյուր Կողմ պետք է ճանաչի միջազգային որակավորումների հնարավորությունը՝ իր բարձրագույն կրթության համակարգին պատկանող ծրագրերին մասնակցելու հնարավորության նպատակով, եթե չեն հայտնաբերվել էական տարբերություններ գնահատվող միջազգային որակավորման և այն Կողմի համադրելի որակավորման(ների) միջև, որից հայցվելու է ճանաչումը:
  • Խրախուսվում է Կողմերի կողմից Միջազգային որակավորումների հնարավորության կարևորության գիտակցումը, հաշվի առնելով հիմնական կրթակարգը և ծրագրի ակադեմիական խստապահանջությունը հնարավոր տարբերությունները լուծելիս:
  • Խրախուսվում է Կողմերի կողմից ճկունության ցուցաբերում միջազգային որակավորումների հնարավորության գնահատման ժամանակ` կրթության միջազգայնացման և բազմազանացման ոգու ներքո:
  • Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի երրորդ բաժնում սահմանված հիմնական սկզբունքները պետք է կիրառվեն միջազգային որակավորումների հնարավորության գնահատման համար:
  • Ճանաչման իրավասու մարմինները միջազգային որակավորումների հնարավորության գնահատման համար պետք է օգտագործեն այլ Կողմերի կողմից որակավորումների հնարավորության գնահատման համար կիրառվող չափանիշների և ընթացակարգերի հետ համադրելի չափանիշներ և ընթացակարգեր:
  • Կողմերը պետք է խրախուսեն ENIC ցանցին` միջազգային որակավորումների հնարավորության մասին թարմ տեղեկություններ ունենալու և նոր զարգացումները կանոնավոր վերանայելու նպատակով:
  • Յուրաքանչյուր Կողմ պետք է նախաձեռնի բոլոր հնարավոր միջոցները սույն հանձնարարականի դրույթները լայնորեն տարածելու համար:

Բ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻՆ

  • Միջազգային որակավորումների հնարավորությունը դյուրացնելու նպատակով, յուրաքանչյուր տրամադրող պետք է ստեղծի թափանցիկ համակարգ` առաջարկվող ծրագրերի ամբողջական նկարագրության, համակարգերի գնահատման, շնորհված որակավորման(ների) և վարչական մարմինների համար:
  • Ի լրումն, յուրաքանչյուր տրամադրող պետք է.
    1. մատչելի դարձնի հավաստի տեղեկությունները առաջարկվող ծրագրերի և դրանց հիմնական արժեքների խթանման մասին,
    2. օգտագործի ՅՈՒՆԵՍԿՕ-ի/Եվրախորհրդի/Եվրամիության դիպլոմի հավելվածը,
    3. ներկայացնի թափանցիկ տեղեկատվություն որակավորմանը հանգեցնող ծրագրերի որակի ապահովման մեխանիզմ(ներ)ի մասին,
    4. տրամադրի որակավորումների և փաստաթղթերի իսկության հավաստման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Գիտակցելով համապատասխան, ստույգ և թարմ տեղեկատվության կարիքը, յուրաքանչյուր տրամադրող պետք է ստեղծի և ունենա տեղեկատվական կոնտակային կետ:
  • Յուրաքանչյուր տրամադրող պետք է հոգ տանի, որ ուսանողները քաջատեղյակ լինեն սույն հանձնարարականի դրույթներին:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *