Ս.թ. մարտի 11-ին ԳԿՄԿ-ն հյուրընկալեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանին: Այցի նպատակն էր առավել մանրամասն ծանոթանալ կառույցների գործունեությանը, հաստատել համագործակցություն և քննարկել բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները:
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկան համատեղ լրամշակել ԳԿՄԿ դիպլոմի հավելվածը՝ արտացոլելով միջազգային կրեդիտային շարժունության և առցանց դասընթացների ընթացքում ուսանողների ձեռք բերված կրեդիտները դիպլոմի հավելվածում, ինչպես նաև առանձին հանդիպում կազմակերպել և քննարկել «Աստիճանաշնորհում» աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթի վերջնական տարբերակը: