Ճանաչման գործիքաշար

Ճանաչման գործիքաշար

Դիպլոմի  հավելված

     Դիպլոմի հավելվածը բարձրագույն կրթական որակավորմանը կցված փաստաթուղթ է, որը կոչված է բարելավաելու որակավորումների  թափանցիկությունը և կդյուրինացնի օտարերկրյա որակավորումների ճանաչումը: Այն նախատեսված է որակավորման բնօրինակում նշված անձի կողմից ուսումնասիրված և հաջողությամբ ավարտած ուսումնառության բնույթի, մակարդակի, բավանդակության և կարգավիճակի նկարագրությունը ներկայացնելու համար: Այս ճկուն գործիքի ստեղծումը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն , իսկ այնուհետև միացյալ վերանայվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհուրդի կողմից:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգ

  ԿՓԵՀ-ը գործիք է, որը ստեղծվել է թափանցելիություն ապահովելու, հաստատությունների միջև կամուրջ կառուցելու և ուսանողների հնարավորությունները ընդլայնելու նպատակով: Համակարգը դյուրացնում է հաստատությունների կողմից ուսանողի գիտելիքների և ձեռքբերումների գնահատումը ընդհանուր չափորոշիչների’ կրեդիտների և գնահատականների միջոցով: ԿՓԵՀ-ը 1989թ. ներկայացվել է Եվրամիության Էրասմուս ծրագրի շրջանակներում որպես  կրեդիտների փոխանցման համակարգ, որը պայմանավորված է ուսանողի կողմից ծրագիրն ավարտելու համար պահանջվող ծանրաբեռնվածությամբ: Բացի այդ, այս համակարգը դյուրինացնում է արտասահմանում ստացած կրթության ժամանակահատվածի ճանաչումը և բարելավում է ուսանողական շարժունությունը:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *