2022թ. նոյեմբերի 14-ին Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հրապարակել է ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում» խորագրով ուսումնասիրությունը:
Ուսումնասիրությունը իրականացվել է 2021թ. մայիսից դեկտեմբեր ԱՓՇԱՏԿ-ի և ԵԽ-ի փորձագետների կողմից ԵԽ-ի ֆինանսական աջակցությամբ: Ուսումնասիրության իրականացման համար մշակվել էին ծավալուն հարցաշարեր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների համար:
Ուսումնասիրության հիմնական նպատակն է ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանում կրթության ոլորտում կեղծարարության և կոռուպցիայի տարբեր ձևերի վրա: Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև Եվրոպայում առկա կրթական կեղծարարության պայքարին ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ուսանողների տեսակետը:
Ուսումնասիրությունը ներառել է նաև 2017-ից 2021 թթ. Հայաստանի Հանրապետությունում միջազգային կրթություն իրականացնող հաստատությունների հետ կապված զարգացումները և զուգահեռներ է անցկացվել 2017-ին ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության հետ: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հեղինակների կողմից կատարվել են նաև առաջարկություններ:
ԵԽ-ի անդրադարձը ձեռնարկին հասանելի է այստեղ, իսկ անգլերեն լեզվով ձեռնարկը՝ այստեղ:
Շուտով պատրաստ կլինի նաև ձեռնարկի հայերեն տարբերակը: