Եվրոպայի խորհրդի կողմից 2017թ. -ից իրականացվող Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիրը (EQPR) օգնում է փախստականներին վերականգնել իրենց կյանքը իրենց ընդունող երկրներում՝ հնարավորություն տալով նրանց գնահատել իրենց որակավորումը նույնիսկ ամբողջական փաստաթղթերի բացակայության դեպքում:
2023թ. մարտի 28-30-ը «Փախստականների Եվրոպական որակավորման անձնագիր» ծրագրի գործընկեր 15 երկրների ճանաչման ազգային կենտրոններից 31 գնահատման մասնագետներ մասնակցեցին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված EQPR մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստմանը: Վերապատրաստումն ավարտելուց հետո գնահատման մասնագետները հնարավորություն ունեցան նաև մասնակցել առցանց գնահատման սեսիայի` գործնականում կիրառելով ձեռք բերված գիտելիքները: Այսպիսով, 18 փախստականներ Աֆղանստանից, Թուրքիայից և Ուկրաինայից հնարավորություն ունեցան գնահատման ներկայացնել իրենց որակավորումները:
EQPR-ի նպատակն է փախստականներին օգնելու շարունակել ուսումը կամ գտնել համապատասխան աշխատանք իրենց նոր ընդունող երկրներում:
EQPR-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ծրագրի կայք: