2023թ. փետրվարին մեկնարկել է «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA 2) Էրասմուս+ ծրագիրը, որի գործընկերներն են`
- Ակադեմիական տեղեկատվական կենտրոնը (AIC), Լատվիա
- Բիզնեսի և ֆինանսների բակալավրական դպրոցը (BASBF), Լատվիա
- Բարձրագույն կրթության ոլորտում տեղեկատվության և որակավորումների ճանաչման կենտրոնը (CIP), Բոսնիա և Հերցեգովինա
- Լատվիայի ռեկտորների խորհուրդը (LRC)
- Ակադեմիական փոխանակման ազգաին կենտրոնը (NAWA), Լեհաստան
- Տեղեկատվության և փաստաթղթերի ազգային կենտրոնը (NACID), Բուլղարիա
- Դիպլոմների ճանաչման և համարժեքության ազգային կենտրոնը, Ռումինիա
- Որակ և որակավորում Իռլանդիա (QQI), Իռլանդիա
- Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկանտվական կենտրոնը (ArmENIC), Հայաստան:
Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել բուհերի կրթական ծրագրերի և դասընթացների առցանց կատալոգների դերը ճանաչման գործընթացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով միկրո որակավորումներին (micro-credentials): Կրթական ծրագրերի և դասընթացների հավաստի տեղեկատվության տրամադրումը խթանում է նաև միկրո որակավորումների ճանաչումը և հնարավորություն է ստեղծում բուհերի կողմից շնորհված որակավորումների ավտոմատ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում գործընկերների մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցավ 10.03.2023թ. Ռիգայում, Լատվիա, որին մասնակցում էին բոլոր գործընկերները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց ծրագրի հիմնական գործողությունները և դրանց իրականցման ժամանակցույցը, ինչպես նաև գործընկերների պարտականությունները: