Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN – University of South-Eastern Norway) անդրադարձել է «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրին, որի ամփոփիչ համաժողովը կայացավ 2022թ. մայիսի 13-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
NACAR ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության և Կրթության միջազգային համագործակցության նորվեգական գործակալության (HK-dir) կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ), Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ նորվեգական կողմից`Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունը (NOKUT) և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN – University of South-Eastern Norway):
NACAR ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և երկու երկրների բուհերի միջև համագործակցության խթանումը`օտարերկրյա ուսանողների ընդունելության և ճանաչման ինստիտուցիոնալ թափանցիկ չափանիշների և ընթացակարգերի կիրարկմամբ: Ծրագիրն ուղղված է որակավորումների ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակմանը:
Ծանոթացե՛ք հրապարակմանը և տեսանյութին հետևյալ հղումով https://tinyurl.com/USNNACAR
Փորձի փոխանակման այց «QUATREC 2 – համեմատելով որակավորումները հուսալի ճանաչման համար» ծրագրի շրջանակում
2022թ. ապրիլի 28-ին Ռիգայում «QUATREC 2 – համեմատելով որակավորումները հուսալի ճանաչման համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ փորձի փոխանակման հերթական հանդիպումը: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից հանդիպմանը մասնակցեցին երկու գնահատման մասնագետներ:
Ծրագրի նպատակն է բուհերի և գործատուների համար դյուրացնել որակավորումների գնահատման գործընթացում ուսումնառության արդյունքների արդյունավետ օգտագործումը` նպաստելով որակավորումների արդար ճանաչմանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի համեմատական արդյունքները, ինչպես նաև որակավորումների գնահատման գործընթացում ուսումնառության արդյունքների գործածման լիտվական և անգլիական փորձը:
QUATREC 2 ծրագրի շրջանակում փորձի փոխանակման հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Երևանում:
«Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին:
2018 թվականի սեպտեմբերին սկսված «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել հայկական և նորվեգական բուհերի միջև համագործակցությունը հատկապես ճանաչման հարցերում: NACAR-ի շրջանակներում ս.թ. ապրիլի 19-22-ը տեղի ունեցավ ևս մեկ այց Օսլո, Նորվեգիա` քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Երևանում մայիսին կազմակերպվող ավարտական համաժողովը:
ԱՓՇԱՏԿ-ի կողմից այցին մասնակցեցին չորս գնահատման մասնագետներ: Նորվեգական գործընկերները այցի օրակարգը նախապատրաստել էին հայկական գործընկերների ցանկություններին համապատասխան` նախատեսելով հանդիպումներ ինչպես Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունում (NOKUT), այնպես էլ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի համալսարանում (USN – University of South-Eastern Norway) համապատսխան բաժինների հետ: Ճանաչման համատեքստում մեծ հետաքրքրությամբ քննարկվեցին վերջերս ներդրված և գործարկված նորվեգական դիպլոմների թվային գրանցամատյանը և ճանաչման ներքին ռեգիստրը: Մասնակիցները նաև ծանոթացան օտարերկրյա որակավորումների ճանաչման ոլորտի ազգային զարգացումներին և հատկապես ավտոմատ ճանաչման մեխանիզմներին:
Հարավարևելյան Նորվեգիայի գործընկերները ներկայացրեցին իրենց հաստատությունները և կրթական ծրագրերը: Այնուհետև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները երկկողմ հանդիպումներ ունեցան՝ քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները:
Վերապատրաստում ուսումնառության վերջնարդյունքների բենչմարքինգի վերաբերյալ
Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը և բարձրագույն կրթության մասնագետ Անի Հովհաննիսյանն անցկացրեցին ուսումնառության վերջնարդյունքների բենչմարքինգի վերաբերյալ եռօրյա վերապատրաստում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) մասնագետների համար: ՀԱԱՀ-ի առաջարկով ` որպես օրինակ ուսումնասիրվել և UNESCO World Reference Levels թվային գործիքով վերլուծվել էին բուհի մեկ բակալավրական և մեկ մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության որակավորումների ոլորտային շրջանակը: Ավելին, բակալավրական կրթական ծրագիրը թվային գործիքի միջոցով համեմատվել էր նաև ՀԱԱՀ-ի միջագային գործընկեր համալսարանի նմանատիպ որակավորում շնորհող բակալավրական կրթական ծրագրի հետ:
Վերապատրաստումն ինրտերակտիվ էր՝ ներառելով խմբային աշխատանքներ և ներկայացված մեթոդաբանության անմիջական կիրառում:
Ուսումնառության վերջնարդյունքների կիրառումը որակավորումների գնահատումը խթանելու համար
Մայիսի 25-ին Quatrec-2 ծրագրի շրջանակներում տեղի կունենա սեմինար «Ուսումնառության վերջնարդյունքների կիրառումը որակավորումների գնահատումը խթանելու համար. առաջարկություններ» թեմայով:
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև մայիսի 15-ը:
Աշխատաժողով «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ:
Քննարկվող թեմայի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2021 թ. ուժի մեջ է մտել ասիական և խաղաղօվկիանորսյան տարածաշրջանում բարձրագույն որակավորումների փոխճանաչման Տոկիոյի կոնվենցիան, իսկ նոյոմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Բոլոր երեք կոնվենցիաները (Հայաստանը դեռ 2005 թվականին միացել էր եվրոպական տարածաշրջանում Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման Լիսաբոնի կոնվենցիային) ունեն ռազմավարական նշանակություն և խթանում են ՀՀ որակավորումների ճանաչումը աշխարhի տարբեր տարածաշրջաններում, ակադեմիական և մասնագիտական շարժունությունը:
Նիստի ընթացքում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մասնավորապես ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման մասին հետազոտությունը: Հարցուպատասխանի և շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են օտարերկրյա որակավորումների ճանաչման ընթացակարգերը, այդ գործընթացում ԱՓՇԱՏԿ–ի կողմից մատուցվող ծառայությունները:
Նիստին ներկա էին ՀՀ բուհերից շուրջ 40 մասնակից՝ ներառյալ 12 ռեկտոր, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում ճանաչման գործընթացում առկա խնդիրների, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և գործող ընթացակարգերի վերանայման վերաբերյալ:
ԱՓՇԱՏԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՍՑԵ
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի նոր հասցեն է Վրացյան 73:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՓՇԱՏԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱՓՇԱՏԿ-ի վերապատրաստման դասընթացը` <<Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրները. ապագային ընդառաջ>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 23 բուհերի 38 ներկայացուցիչներ:
Որակավորումների ճանաչման համար 2021թ․հատկանշական տարի էր, քանի որ մայիսի 1-ից ուժի մեջ մտավ Տոկիոյի կոնվենցիան, և նոյեմբեր ամսին ՀՀ Ազգային ժողովը միաձայն հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» գլոբալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Դասընթացը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ներկայացվեց ճանաչման ռազմավարական նշանակությունը և կրթական համակարգերի բազմազանությունը, ճանաչման հիմնական սկզբունքները և չափանիշները: Դասընթացի երկրորդ մասը անցկացվեց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության հետ համատեղ և ներկայացվեց ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգը և շնորհվող որակավորումները: Մանրամասն խոսվեց համայնքային քոլեջների համակարգի մասին: Դասընթացի ընթացքում ներկայացվեց մեծ թվով օրինականեր և մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն կերպով գնահատել տարբեր որակակավորումներ: Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ներկկայացուցիչը փոքր անակնկալ նվերներ էր պատրաստել մասնակիցների համար: Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականեր: