2017թ․-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» մեկօրյա միջազգային համաժողով, որը ազմակերպվել էր Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի կողմից: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» համատեղ ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների իրազեկվածությունը բարձրագույն կրթական համակարգերում առկա կեղծարարության տարբեր դրսևորումների վերաբերյալ և զարգացնել նրանց ունակությունը` բացահայտելու և պայքարելու դրանց դեմ: Մասնավորապես, համաժողովում ներկայացվեցին հավատարմագրում և դիպլոմ արտադրող հաստատությունների, կեղծ առցանց կրթության, կրկնօրինակող կայքերի, ինչպես նաև անհատների կողմից կատարվող կեղծարարությունների հետ կապված վերջին զարգացումները: Ավելին, ներկայացվեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» ԱՓՇԱՏԿ հիմնադրամի կողմից հրատարակված ձեռնարկը, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, ինչպես նաև դիմորդների և ուսանողների համար:
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան միջազգային փորձագետներ Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի ազգային տեղեկատվական կենտրոններից, ինչպես նաև Գրոնինգենյան հռչակագրի ցանցից` ներկայացնելով իրենց փորձը: Միջազգային համաժողովը իր տեսակի մեջ առաջինն էր ՀՀ-ում, որը նպատակաուղղված էր բարձրացնելու
կեղծարարության մասին իրազեկվածությունը բարձրագույն կրթության մեջ:
Համաժողովին հրավիրված էր մոտավորապես 60 մասնակից` ներկայացուցիչներ բուհերից, պետական մարմիններից, բարձրագույն կրթությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից, գործատուներ և ուսանողներ:
«Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպում
2017թ․-ի նոյեմբերի 2-3 ԱՓՇԱՏԿ աշխատակիցները մասնակցեցին Փարիզի Սևր քաղաքում տեղի ունեցած «Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և ամփոփել հետագա անելիքները մինչև ծրագրի ֆորմալ ավարտը` 2018թ-ի մարտի 31-ը:
Հանդիպման ընթացքում իտալական, գերմանական և հայկական կենտրոնները ներկայացրեցին վերջին ամիսներին իրենց կենտրոնների կողմից իրականացված Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկումը: ԱՓՇԱՏԿ-ը հանգամանորեն ներկայացրեց Երևանում ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած փորձարկման արդյունքները, ինչպես նաև ԱՓՇԱՏԿ-ի կողմից մշակված հայկական ձեռնարկը` փախստականների որակավորումների անձնագրերի համար նախատեսված փաստաթղթերի թարգմանված և մշակված նմուշներով:
Ամփոփելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքերը` մասնակիցները եկան համաձայնության ծրագրով նախատեսված վերջին քայլերի շուրջ: Այն է` փախստականների կրթական փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ առցանց դասընթացների (վեբինարների) անցկացման աշխատանքները: Վեբինարները նախատեսվում է իրականացնել 2018 հունվար- փետրվար ամիսների ընթացքում, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, կներկայացվի նաև ԱՓՇԱՏԿ-ի` Փախստականների որակավորումների անձնագրերի փորձը:
Միջազգայնացումը ազգային մակարդակում
2017թ․-ի նոյեմբերի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ԲՈՒՍԹ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, իսկ նոյեմբերի 21-ին` «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով:
«ԲՈՒՍԹ»- Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի զարգացմամբ խթանել ՀՀ բուհերի միջազգայնացումը: Ծրագրի կոորդինատորը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն է:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գործընկեր համալսարաններից` Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի Մ.
Թումանյանի անվան պետական համալսարաններից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԿԳ նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից,
ինչպես նաև ԵՄ գործընկեր համալսարաններից` Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից և Էստոնիայից: Կոորդինացիոն հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա քայլերը և միջազգայնացման ազգային հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: Ստեղծվեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջազգայնացման ազգային ռազմավարության նախագիծի, կրթական ծրագրերի ազգային մոդելի և միջազգայնացման չափանիշների համեմատական ցուցանիշների մշակմամբ: «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողովին բացի ծրագրի գործընկերներից մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգայնացման ռազմավարությունը իրենց երկրներում: Այնուհետև, համաժողովի մասնակիցները բաժանվեցին խմբերի և պատասխանատու մասնակցի օգնությամբ համաշխարհային կաֆե մեթոդով /World Cafe Method/ քննարկեցին միջազգայնացման ռազմավարությանը վերաբերող հարցեր` նշելով դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու առաջնահերթությունը: Քննարկման ավարտին խմբերի պատասխանատուները ներկայացրեցին քննարկման արդյունքները, որոնք հետագայում կնպաստեն միջազգայնացման ռազմավարության մշակմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի կողմից:
Վերապատրաստում Erasmus+ BOOST ծրագրի շրջանակում
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակում 2018թ․-ի փետրվարի 19-23-ը 25 ներկայացուցիչներ հայաստանյան հինգ բուհերից (Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Շիրակի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա), Կրթության և գիտության նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից մասնակցեցին վերապատրաստման դասընթացների Բարսելոնայի Կատալունիայի պոլիտեխնիկական համալսարանում: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից մասնակցում էին կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և գնահատման մասնագետ Նազանի Գևորգյանը: Վերապատրաստման նպատակն էր զարգացնել մասնակիցների հմտություններն ու կարողությունները միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման հարցերում: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման մեխանիզմներին և մեթոդներին` կիրառելով դրանք տարատեսակ խմբային աշխատանքներում: Վերապատրաստման ավարտին յուրաքանչյուր բուհ ներկայացրեց իր միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման ժամանակացույցը: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց աշխատանքային խմբի մշակած միջազգայնացման ազգային ռազմավարության պլանի նախնական տարբերակը: Վերապատրաստմանը հաջորդեց ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքները, արդյունքները և հետագա գործողությունները: Վերապատրաստում անցած մասնակիցները նմանատիպ վերապատրաստումներ կանցկացնենն Հայաստանում մյուս մասնակիցների համար:
Hello world!
Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!