2017թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Փախստականները և որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինար, որը իրականացվեց «Փախստականները և որակավորումների ճանաչումը. Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի շրջանակներում: Սեմինարը միտված էր ներկայացնելու փախստականների որակավորման ճանաչման ներկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու արդի մոտեցումները: Սեմինարը իրականացվել է հայկական (ԱՓՇԱՏԿ) և նորվեգական (NOKUT) ENIC-NARIC կենտրոնների աշխատակիցների կողմից, որին մասնակցել են նաև ներկայացուցիչներ ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններից, միգրացիոն պետական ծառայությունից, բուհերից, գործատուների միությունից, Հայաստանում գործող միջազգային կառույցներից և hամապատասխան հասարակական կազմակերպություններից: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Փախստականները և ճանաչումը» ծրագրի շրջանակներում մշակված գործիքակազմը, և տեղի ունեցավ փախստականների որակավորման անձնագրի պաշտոնական հանձնումը` փորձարկումը հաջողությամբ անցած սիրիահայերին:
