Տրանսազգային կրթության տրամադրման գործելակերպի կանոններ

Տրանսազգային կրթության տրամադրման գործելակերպի կանոններ

 

Վավերացվել է ճանաչման կոնվենցիայի կոմիտեի կողմից 06.06.2001թ., Ռիգա ՆԱԽԱԲԱՆԵվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի (Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա) Կողմերը՝ գիտակցելով տրանսազգային կրթության արագ զարգացումը, որը բնութագրվում է հաստատությունների և կազմակերպությունների միջև այնպիսի պայմանավորվածություններով և համագործակցությամբ, երբ ուսանողները գտնվում են կրթությունը տրամադրող հաստատության տեղակայման երկրից տարբեր երկրում, և դրա ընդհանուր ազդեցությունը բարձրագույն կրթության վրա, մասնավորապես նաև եվրոպական տարածաշրջանում, գիտակցելով, մասնավորապես, այն մարտահրավերները, որոնք առաջադրվում են ազգային կրթական համակարգի շրջանակներից դուրս գործող տրանսազգային կրթության ցանկացած հաստատության և ծրագրի կողմից, տեղյակ լինելով այն փաստի մասին, որ տրանսազգային բարձրագույն կրթությունը արագորեն ընդլայնվում է` հիմնականում բարձրագույն կրթության սահմաններ չունեցող աշխարհում կրթական ծառայությունների ապահովման ոլորտում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների աճող և ակներևաբար անսահմանափակ օգտագործման շնորհիվ,համոզված լինելով, որ բարձրագույն կրթության ազգային համակարգերին է հանձնարարված և նրանք կշարունակվեն պահպանել, ի շարս այլոց, եվրոպական տարածաշրջանի մշակութային, հասարակական, փիլիսոփայական և հոգևոր բազմազանությունը, միևնույն ժամանակ նրանցից ակնկալվում է օժանդակել միջազգային և գլոբալ համագործակցության տարաբնույթ ձևերին,մեծապես կարևորելովտրանսազգային կրթության մեջ ընդգրկված բարձրագույն կրթական հաստատությունների կողմից շնորհվող կրթական ծրագրերի և աստիճանների ակադեմիական որակը,դիտարկելով, որ, անկախ կրթական ծառայությունների ստեղծման և ապահովման համար ընդունված ընթացակարգերից, բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է համապատասխանեն ուսուցանման և ուսումնառության գործելակերպի այն չափանիշներին, որոնք պահանջում է գիտելիքի, տեխնոլոգիայի և աշխատաշուկայի ներկա և ապագա զարգացումը, ընդունելով, որ տրանսազգային համաձայնությունների միջոցով շնորհված որակավորումների ճանաչմանն ուղղված գործընթացը կնպաստի թե՜ ուսանողների շարժունությանը և թե՜ բարձրագույն ուսումնական հաստատությունների ու համակարգերի միջև կրթական ծրագրերին, հաշվի առնելովեվրոպական տարածաշրջանում Եվրոպայի Խորհրդի/ՅՈՒՆԵՍԿO-ի բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին կոնվենցիան, որն ապահովում է ակադեմիական ճանաչման հարցերի ընդհանուր նորմատիվային շրջանակները, հաշվի առնելով նաև խոշոր կրթական ծառայություններ տրամադրողներից մի քանիսի կողմից մշակված և գնահատված գործելակերպի կանոնները, ինչպիսիք են.

  • Ավստրալիայի փոխնախարարների կոմիտեի «Ավստրալիական համալսարանների կողմից միջազգային ուսանողների կրթության ապահովման էթիկական գործելակերպի կանոնները»,
  • Միացյալ Թագավորության բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալության «Որակի ապահովման գործելակերպի կանոնները. համագործակցոիթյան ապահովումը»,
  • Կրթական ծրագրերի գործելակերպի սկզբունքները ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների համար,

ըմբռնելով, որ նման գործելակերպի կանոններն ապահովում են աշխատանքային շրջանակները ուղարկող հաստատությունների/բարձրագույն կրթության համակարգերի տեսանկյունից, և, որ դրանք պետք է համալրվեն ընդունող հաստատությունների/համակարգերի տեսանկյունից, հաշվի առնելովնաև Եվրոպական Հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից համատեղ մշակված դիպլոմի հավելվածը, և նպատակ ունենալով տրամադրել որակավորումների գնահատմանը աջակցող լրացուցիչ տեղեկատվություն, վստահ լինելով, որ էթիկական սկզբունքները և արժեքները պետք է սերտորեն ուղղորդեն բարձրագույն ուսումնական համակարգերի և հաստատությունների միջև միջազգային և գլոբալ համագործակցությանը, գիտակցելով գործնականում ճանաչման խնդիրների համընդհանուր համաձայնեցված լուծում գտնելու անհրաժեշտությունը եվրոպական տարածաշրջանում և աշխարհի այլ տարածաշրջանների երկրներում` գիտակցելով Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի սկզբունքների և դրույթների կենսագործման մեխանիզմների մշտապես թարմացման անհրաժեշտությունը, այդպիսով շարժվելով բարձրագույն կրթության համագործակցության նոր զարգացումներին համընթաց, համաձայնվել են, որ անհրաժեշտ է.

  • Գործելակերպի կանոններ՝ տրանսազգային պայմանավորվածությունների միջոցով բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի և այլ կրթական ծառայությունների տրամադրման ընթացքում,
  • oտարերկրյա որակավորումների գնահատման ընթացակարգերի և չափանիշների վերաբերյալ հանձնարարական` հաշվի առնելով գործելակերպի կանոնների իրականացման և տրանսազգային կրթական ծրագրերի/դասընթացների ավարտից հետո շնորհվող որակավորումների ճանաչմանն ուղղված աջակցությունը,
  • և որ դրանք դիտարկվեն որպես միմյանց լիովին համալրող և փոխադարձաբար աջակցող փաստաթղթեր:

    ԲԱԺԻՆ I – տերմինաբանություն Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայում սահմանված տերմիններն այստեղ նորից նշված չեն և գործելակերպի սույն կանոնների նպատակների համար ունեն նույն իմաստը, ինչ Կոնվենցիայում: Ստորև այբբենական կարգով թվարկված տերմինները ունեն հետևյալ իմաստը. Գործակալներ Երրորդ Կողմերը, ինչպիսիք են բրոքերները, միջնորդները կամ աշխատանքի ընդունողները, որոնք գործում են իբրև միջնորդներ՝ շնորհող և ապահովող հաստատությունների միջև տրանսազգային կրթական ծրագրերը հաստատելու համար: Գործակալը սովորաբար ընդգրկված չէ կրթական ծառայությունների տրամադրման ման գործընթացում: Համաձայնություն Գործընկեների միջև պաշտոնապես համաձայնեցված փաստաթուղթ, որը պարունակում է շնորհող և ապահովող հաստատությունների միջև ձեռք բերված բոլոր համատեղ պայմանավորվածությունները: Շնորհող հաստատություն Բարձրագույն ուսումնական հաստատություն, որը շնորհում է աստիճաններ, դիպլոմներ, վկայականներ կամ այլ որակավորումներ: Կրթական ծառայություններ Ցանկացած կրթական ծրագիր, դասընթաց կամ դասընթացի մասեր, որի բարեհաջող ավարտը հանգեցնում է որակավորման: Այստեղ նմանապես ընդգրկված են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են դասընթացի մասնակցությունը մատչելի դարձնող նախապատրաստական/ներածական մոդուլները, կամ մասնագիտական զարգացմանը հանգեցնող վերապատրաստման մոդուլները: ԳործընկերներՏրանսազգային համաձայնություններում ընդգրկված շնորհող և ապահովող հաստատություններ:Տրամադրող հաստատություն Կրթական ծրագիրն ամբողջությամբ կամ դրա մի մասը ապահովող հաստատություն կամ կազմակերպություն: Տրանսազգային պայմանավորվածություններ Կրթական, իրավական, ֆինանսական կամ այլ պայմանավորվածություն, որը հանգեցնում է հետևյալի ստեղծմանը.

  1. համագործակցային պայմանավորվածություններ, ինչպիսիք են՝ հատուկ իրավունքները, երկորյակ, համատեղ աստիճանները, որոնց միջոցով շնորհող հաստատության կրթական ծրագրերը կամ դասընթացի մասերը կամ կրթական այլ ծառայությունները տրամադրվում են այլ գործընկեր հաստատության կողմից,
  2. ոչ-համագործակցային պայմանավորվածություններ, ինչպիսիք են՝ մասնաճյուղերը, անդրափնյա հաստատությունները, կորպորատիվ կամ միջազգային հաստատությունները, որոնց միջոցով կրթական ծրագրերը կամ դասընթացի մասերը կամ կրթական այլ ծառայությունները տրամադրվում են ուղղակիորեն շնորհող հաստատության կողմից:

    Տրանսազգային կրթություն Բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի կամ ուսումնական դասընթացների շարքի կամ կրթական ծառայությունների (ներառյալ հեռակա ուսուցումը) բոլոր տեսակները, երբ ուսանողները գտնվում են շնորհող հաստատության գտնվելու վայրից տարբեր երկրում: Նման ծրագրերը կարող են պատկանել ոչ թե այն երկրի կրթական համակարգին, որտեղ գործում է շնորհող հաստատությունը, այլ մեկ այլ երկրի կրթական համակարգին, կամ կարող են գործել անկախ որևէ ազգային կրթական համակարգից: ԲԱԺԻՆ II – սկզբունքներ

  • Տրանսազգային պայմանավորվածությունները պետք է մշակվեն, կիրարկվեն և վերահսկվեն այնպես, որ ընդլայնեն բարձրագույն կրթության ուսումնառության հնարավորությունը, ամբողջովին բավարարեն սովորողների կրթական պահանջներին, նպաստեն նրանց ճանաչողական, հասարակական, մշակութային, սոցիալական, անձնական և մասնագիտական զարգացմանը և համապատասխանեն թե՜ ընդունող և թե՜ ուղարկող երկրների բարձրագույն կրթության ազգային օրենսդրություններին: Համագործակցային պայմանավորվածությունների դեպքում պետք է լինեն բոլոր գործընկերների իրավունքները և պարտականությունները սահմանող գրավոր և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություններ կամ պայմանագրեր:
  • Տրանսազգային ուսումնական ծրագրերի ակադեմիական որակը և չափանիշները պետք է առնվազն համադրելի . լինեն ինչպես շնորհող հաստատության, այնպես էլ ընդունող հաստատության ակադեմիական որակի և չափանիշների հետ: Շնորհող հաստատությունները, ինչպես նաև ապահովող հաստատությունները հաշվետու են և ամբողջությամբ պատասխանատու են որակի ապահովման և վերահսկման համար: Տրանսազգային պայմանավորվածություններով տրամադրվող կրթական ծառայությունների որակի վերաբերյալ ընթացակարգերը և որոշումները պետք է հիմնված լինեն որոշակի չափորոշիչների վրա, որոնք թափանցիկ են, համակարգված և բաց՝ մանրակրկիտ ուսումնասիրությունների համար:
  • Տրանսազգային պայմանավորվածությունների միջոցով հիմնադրված հաստատությունների քաղաքականությունը և առաքելության ձևակերպումը, նրանց կառավարման կառուցվածքները և կրթական կարողությունները, ինչպես նաև նպատակները, խնդիրները և հատուկ ծրագրերի բովանդակությունը, դասընթացների շարքը և կրթական այլ ծառայությունները պետք է հրապարակվեն և մատչելի լինեն թե՜ ուղարկող և թե՜ ընդունող երկրների պետական մարմինների և շահառուներին՝ նման պահանջի դեպքում:
  • Շնորհող հաստատությունը, տրամադերող կազմակերպությունը կամ գործակալը պոտենցիալ ուսանողներին և տրանսազգային պայմանավորվածություններով հիմնադրված կրթական ծրագրերի համար գրանցվածներին պետք է տրամադրեն համապատասխան, ճշգրիտ, ամբողջական և վստահելի տեղեկատվություն: Տեղեկատվությունում ուսանողների համար պետք է ընդգրկված լինեն ուղեցույցներ՝ կոնկրետ գործնական հարաբերությունների, բողոքների և բողոքարկումների համապատասխան ուղղությունների մասին: Եթե ծրագիրը տրամադրվում է համագործակցային պայմանավորվածության միջոցով, ապա նման պայմանավորվածության բնույթը և Կողմերի պատասխանատվությունները պետք է ներկայացված լինեն հստակորեն: Շնորհող հաստատությունը պատասխանատու է և պետք է վերահսկի իր անունից գործող գործակալների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ներառյալ ուղարկող և այլ երկրներում որակավորումների ճանաչման վերաբերյալ հայցերը:
  • Հաստատությունների աշխատակիցները կամ տրանսազգային պայմանավորվածություններով ստեղծված ծրագրերում դասավանդողները պետք է լինեն փորձառու՝ իրենց որակավորումների, դասավանդման, հետազոտական և այլ մասնագիտական փորձառության հարցերում: Շնորհող հաստատությունը պետք է ապահովի, որ այնտեղ գործում են արդյունավետ չափանիշներ՝ իր որակավորմանը հանգեցնող ծրագրերում ընդգրկված աշխատակիցների փարձառության վերանայման համար:
  • Տրանսազգային կրթական պայմանավորվածությունները պետք է խրախուսեն ուսանողների և աշխատակիցների կողմից թե՜ շնորհող հաստատությունների և թե՜ ընդունող երկրի մշակույթների ու սովորույթների իրազեկությունը և իմացությունը:
  • Շնորհող հաստատությունը պետք է պատասխանատու լինի այն գործակալների համար, որոնց նա կամ իր գործընկեր հաստատությունները նշանակում են իր անունից գործելու համար: Գործակալների ծառայություններից օգտվող հաստատությունները պետք է կնքեն գրավոր և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնություններ կամ պայմանագրեր նրանց հետ՝ հստակորեն նշելով նրանց դերը, պատասխանատվությունները, վերապահված գործողության լիազորությունները, ինչպես նաև դիտանցման, բողոքարկման և դադարեցման պայմանները: Այս համաձայնությունները կամ պայմանագրերը հետագայում պետք է մշակվեն շահերի բախումից խուսափելու, ինչպես նաև իրենց սովորելու հետ կապված ուսանողների իրավունքները հաշվի առնելու նպատակով:
  • Շնորհող հաստատությունը պետք է պատասխանատություն կրի տրանսազգային ուսումնական ծրագրերից բխող որակավորումների շնորհման համար: Նրանք պետք է տրամադրեն հստակ և թափանցիկ տեղեկատվություն որակավորումների վերաբերյալ, մասնավորապես դիպլոմի ներդիրի կիրառման միջոցով` դյուրացնելով որակավորումների գնահատումը ճանաչման իրավասու մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների և այլոց կողմից: Այս տեղեկատվությունը պետք է ընդգրկի որակավորման հանգեցնող ուսումնական ծրագրերի բնույթը, տևողությունը, ծանրաբեռնվածությունը, վայրը և լեզուն(երը):
  • Ուսումնական դասընթացին ուսանողների ընդունելությունը, դասավանդման/ուսումնական աշխատանքները, տրանսազգային պայմանավորվածությունների շրջանակում տրամադրվող կրթական ծառայությունների քննության և գնահատման պահանջները պետք է համարժեք լինեն շնորհող հաստատության կողմից տրամադրվող նույն կամ համադրելի ծրագրերին:
  • Տրանսազգային ուսումնական ծրագրերում ակադեմիական ծանրաբեռնվածությունը, որն արտահայտվում է կրեդիտներով, միավորներով, ուսման տևողությամբ և որևէ այլ կերպ, պետք է լինի նույնը, ինչ շնորհող հաստատության համեմատելի ծրագրերը, ցանկացած տարբերություն` այս տեսակետից, կպահանջի որակավորումների ճանաչման համար դրա նպատակահարմարության և հետևանքների վերաբերյալ հստակ ձևակերպում:
  • Տրանսազգային կրթական ծրագրերի միջոցով շնորհված որակավորումները, որոնք համապատասխանում են ներկա Կանոնների դրույթներին, պետք է գնահատվեն համաձայն Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի պայմանների:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *