Ս․թ․ հունիսի 28-ին տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշներհային ծրագրի հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա աշխատանքները և հստակեցնել ժամանակացույցը:
Մասնավորապես, մասնակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության բուհերի համար նախատեսված ճանաչման վերաբերյալ ձեռնարկի հիմնական բովանդակային շեշտադրումները և բաժինները, ինչպես նաև ժամկետները: Ձեռնարկը լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն, ինչը նպաստելու է ձեռնարկի լայն տարածմանն ու կիրառմանը:
ԱՓՇԱՏԿ-ի թիմը մասնակիցներին ներկայցրեց նաև ծրագրի շրջանակներում բուհերում նախատեսված վերապատրաստումների նպատակը և մոտավոր ժամանակահատվածը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված բուհերի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Փախստականների Եվրոպական որակավորման անձնագրի (EQPR) մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստմանը:
Ծրագրում ընդգրկված բուհերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ շեշտեցին վերապատրաստումների կարևորությունը և ԱՓՇԱՏԿ-ի հետ կանոնավոր համագործակցությունը: Հանդիպամ ավարտին մասնակիցները որոշեցին հաջորդ հանդիպման օրը, որի ընթացում իրականացվելու է ճանաչման ձեռնակի մշակման աշխատանքների բաժանումը: