Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կազմակերպած հերթական ամենամյա դասընթացը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Փախստականների որակավորումների ճանաչումը. Փախստականների եվրոպական որակավորումների անձնագիրը» թեմայով: Դասընթացին մասնակցում էին 8 բուհերի 17 ներկայացուցիչներ: Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից:
Դասընթացի առաջին մասում մասնակիցներին ներկայացվեց Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի 7-րդ հոդվածը, դրա նախադրյալները և 7-րդ հոդվածի հանձնարարականը: Մասնակիցները ծանոթացան փախստականների որակավորումների ճանաչման գործընթացին, մեթոդաբանությանը, ինչպես նաև ազգային և միջազգային լավագույն փորձին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվեց Եվրոպայի խորհրդի «Փախստականների եվրոպական որակավորումների անձնագիրը» ծրագիրը, դրա ընթացակարգը և ձեռքբերումները:
Դասընթացի երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ձեռք բերված գիտելիքները իրական օրինակների վրա, քննարկել իրենց բուհերում հանդիպած խնդիրները: Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:
