Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱՓՇԱՏԿ-ի վերապատրաստման դասընթացը` <<Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրները. ապագային ընդառաջ>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 23 բուհերի 38 ներկայացուցիչներ:
Որակավորումների ճանաչման համար 2021թ․հատկանշական տարի էր, քանի որ մայիսի 1-ից ուժի մեջ մտավ Տոկիոյի կոնվենցիան, և նոյեմբեր ամսին ՀՀ Ազգային ժողովը միաձայն հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» գլոբալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Դասընթացը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում ներկայացվեց ճանաչման ռազմավարական նշանակությունը և կրթական համակարգերի բազմազանությունը, ճանաչման հիմնական սկզբունքները և չափանիշները: Դասընթացի երկրորդ մասը անցկացվեց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության հետ համատեղ և ներկայացվեց ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգը և շնորհվող որակավորումները: Մանրամասն խոսվեց համայնքային քոլեջների համակարգի մասին: Դասընթացի ընթացքում ներկայացվեց մեծ թվով օրինականեր և մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն կերպով գնահատել տարբեր որակակավորումներ: Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների ներկկայացուցիչը փոքր անակնկալ նվերներ էր պատրաստել մասնակիցների համար: Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականեր: