Տեղեկատվություն
Տեղեկատվություն
Ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և շնորհված որակավորումների, ճանաչված հաստատությունների և կրթական ծրագրերի, ինչպես նաև ազգային կրթական համակարգի հիմնական հատկանիշների վերաբերյալ հանդիսանում է ԱՓՇԱՏԿ-ի կարևոր գործառույթներից մեկը: Ավելին, հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն է տրամադրվում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին և այլ շահառուներին` հասկանալու համար օտարերկրյա որակավորման իրական արժեքը և իրավունքները: ԱՓՇԱՏԿ-ը նաև օգնում է ճշտել՝ արդյոք տվյալ բուհը և կրթական ծրագիրը ճանաչված են այն երկրում, որտեղ գտնվում է բուհը: Օտարերկրյա կրթական համակարգերի հիմնական տարրերի իմացությունը, ինչպես նաև օգտագործված աղբյուրները կարևոր են օտարերկրյա որակավորումների գնահատման համար: Տեղեկատվական աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի՝ ազգային և միջազգային:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ առաջնային աղբյուր են հանդիսանում բարձրագույն կրթության ոլորտի համար պատասխանտու ազգային նախարարությունները: Սովորաբար նախարարությունները հրատարակում են տեղեկություններ միջնակարգ կրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգի, իրավական շրջանակի և դրա կառավարման մարմինների վերաբերյալ, որակի ապահովման ազգային մեխանիզմների և այն որակավորումների վերաբերյալ, որոնք բարձրագույն կրթության մուտքի իրավունք են տալիս: Համաձայն 2016 Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի մոնիթորինգի հաշվետվության՝ կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների մոտավորապես 75%-ը նաև տրամադրում է տեղեկատվություն որակավորումների ազգային շրջանակների, կրեդիտային և գիտելիքների գնահատման համակարգերի վերաբերյալ: Երբեմն նախարարությունները իրենց կայքերում տեղադրում են որակավումների օրինակներ:
ENIC-NARIC կայքը պարունակում է 55 երկրների կրթական համակարգերի նկարագրություններ, որոնք վավերացրել են Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան: Կայքում զետեղված է տեղեկատվություն երկրների պետական մարմինների, ազգային կրթական համակարգերի, որակի ապահովման վերաբերյալ և այլ համապատասխան տեղեկատվություն:
ENIC-NARIC ցանցի որոշ ազգային տեղեկատվական կենտրոններ, որոնք ներկայացնում են բարձր միջազգայնացման աստիճանով երկրներ, մշակել են տարբեր տիպի տեղեկատվական համակարգեր, որոնք խթանում են օտարերկրյա որակավորումների ճանաչմունը:
Հղումներ
ANABIN Database (DE)
Alberta International Qualifications Assessment Service (IQAS) – Education Overview Guides
CIMEA – Worldwide database of University Grading Systems
Nordic National Recognition Information Centres (NORRIC) – Countries and regions (Study Visits) (SE, EN)
NUFFIC – Country modules (EN, NL)
CICIC – Country Education Profiles (EN, FR)
Organisation de Estados Iberoamericanos (Sistemas Educativos Nacionales) (ES)
Միջազգային կազմակերպությունները, ցանցերը հանդիսանում են տարածաշրջանային և համաշխարհային տեղեկատվության հիանալի աղբյուրներ: Ստորև բերված են դրանցից որոշները՝
EU Commission: Eurypedia – The European Encyclopedia on National Education Systems
UNESCO – International Bureau of Education (Country Dossiers)
IAU – List of Universities in the World
IAU – Database on higher education systems worldwide
APARNET – The Asia Pacific Academic Recognition (Country Reports)
NAFSA – Guide to Education Systems Around the World
Recent Comments