Մոտենում է ավարտին 2024 թվականը, և ԱՓՇԱՏԿ-ը, հավատարիմ մնալով իր ավանդույթին, կազմակերպել էր սեմինար ՀՀ բուհերի համար` օտարերկրյա որակավորումների ճանաչման մասին: Ակնկալվում է, որ 2025 թվականին բարձրագույն կրթության զարգացումները ուղղակիորեն կապված կլինեն տեխնոլոգիական զարգացումներից` ձևափոխելով հասարակության և տնտեսության կարիքները և նոր պահանջներ սահմանելով աշխատուժի համար: Այս համատեքստում հատկապես կարևորվում է շարունակական կրթության և միկրո որակավորումների դերը և դրանց ճանաչումը:
Սեմինարը անցկացվեց Երևանի պետական համալսարանում, որին ներկա էին 18 բուհերի 36 ներկայացուցիչներ: Օրակարգը կազմված էր տեսական մասից, որում հիմնավորվում էր ճանաչման անհրաժեշտությունը և կարևորությունը, կրթական բազմազանությունը, ճանաչումը եվրոպական տարածաշրջանում, որակի և ճանաչման կապը, գնահատման և ճանաչման ընթացակարգերը և հիմնական քայլերը: Սեմինարի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց մեծ թվով օրինականեր նաև գործնական աշխատանքի համար: