Առաքելություն
ԱՓՇԱՏԿ-ը ՀՀ-ում իրականացնում է օտարերկրյա որակավորումների գնահատում և ճանաչում` Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի և ՀՀ իրավական ակտերի դրույթների համաձայն: ԱՓՇԱՏԿ-ը նաև տրամադրում է հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն տեղական և օտարերկրյա հաստատություններին, ինչպես նաև առանձին անհատներին տարբեր կրթական համակարգերի և որակավորումներ վերաբերյալ:
Գործառույթներ
ԱՓՇԱՏԿ-ը նպաստում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների իրականացմանը և համընդհանուր արժեքների ներդրմանը ՀՀ-ում, նպաստում է ՀՀ-ում բարձրագույն կրթության տեսանելիությանը և միջազգայնացմանը, խթանում է ակադեմիական և մասնագիտական շարժունությունը, հետազոտում է բարձրագույն կրթությանը առնչվող տարբեր խնդիրներ:
Շահառուներ
ՀՀ-ում և արտերկրում ԱՓՇԱՏԿ-ի շահառուներն են` ուսումնական հաստատություններ, պետական մարմիններ, կրթության ոլորտի այլ կազմակերպություններ, անհատներ, գործատուներ:
Գործընկերներ
ԱՓՇԱՏԿ-ի գործընկերներն են`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Enic-Naric ցանցերը,
միջազգային կառույցները. ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրախորհուրդ, Եվրահանձնաժողով, որակի ապահովման գործակալությունները, ազգային կրթության նախարարությունները և այլ մարմիներ:
Բոլոնիայի քարտուղարություն
2012-2015 թթ․ Հայաստանը համակարգել է Բոլոնիայի գործընթացը, և ԱՓՇԱՏԿ-ը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը:
2015-2018թթ. ԱՓՇԱՏԿ-ի տնօրենը շարունակել է մասնակցել Ֆրանսիայի կողմից համակարգվող քարտուղարության աշխատանքներին՝ դրա շարունակականությունն ապահովելու համար: