2023 թվականի հուլիսի 6-7-ը Ակադեմիական ճանաչման և շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) աշխատակիցները Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար/DETECT/» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով հյուրընկալվեցին CIMEA NARIC իտալական ազգային տեղեկատվական կենտրոն:
Ծրագրի նպատակն է վերապատրաստման մոդուլի մշակման և անցկացման միջոցով կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար: Վերապատրաստման մոդուլը գործնական և իրական օրինակների միջոցով կզարգացնի մասնակիցների կարողությունները՝ բացահայտելու կրթական կեղծարարությունները:
Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ CIMEA-ի կողմից կրթական կեղծարարության հայտնաբերման և դրա դեմ պայքարի լավագույն փորձին և քննարկել ծրագրի և եզրափակիչ համաժողովի հետ կապված հետագա անելիքները: Ուսումնական այցի ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի տնօրենը ներկայացրեց վերջին հետազոտության արդյունքները և վերապատրաստման զարգացման կարիքների գնահատման հաշվետվությունը, ինչպես նաև կրթության ոլորտում կեղծարարության վերաբերյալ ԱՓՇԱՏԿ-ի նախորդ հրապարակումները:
CIMEA-ի գործընկերները ներկայացրեցին ազգային և միջազգային համատեքստում կրթական կեղծարարության դեմ պայքարի իրենց փորձը, ինչպես նաև կրթության ոլորտում կեղծարարության վերաբերյալ իրենց հետազոտություններն ու հրապարակումները: Բացի այդ, CIMEA-ի գործընկերները մանրամասն ներկայացրեցին կրթական որակավորումների գնահատման նպատակով դրանց իսկությունը ստուգելու համար կիրառվող գործիքները և մեթոդները։ Ավելի ուշ երկու կենտրոնների աշխատակիցները մասնակցեցին կեղծարարության և դատաբժշկական փորձաքննության ինտերակտիվ աշխատաժողովին` հնարավորություն ունենալով կիրառել ստուգման գործիքները իրական որակավորումների իսկությունը ստուգելու համար: