2017թ․-ի հունիսի 7-9- ը կայացավ Էրազմուս+ ԲՈՒՍԹ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում առաջին ուսումանական այցը Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ: Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ ծրագրի մասնակից
ԵՄ երկրներում միջազգայնացման փորձին և գործելակարգին, քննարկել ծրագրի աշխատանքային փաթեթների հետ կապված հետագա գործառույթները: Ուսումնական այցին մասնակցում էին 23 ներկայացուցիչներ Հայաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Էստոնիայի համալսարաններից, ՀՀ ԿԳ նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնից: Եռօրյա այցի ընթացքում ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները հայկական կողմին ներկայացրեցին իրենց համալսարանների միջազգայնացման գործընթացը, առաջ եկած խնդիրները և դրանց լուծումները: Թագավորական ինստիտուտի գործընկերները մանրամասն ներկայացրեցին Շվեդիայիում բարձրագույն կրթության միջազգայնացման հիմնական ոլորտները, միջազգայնացման սահմանումը և դրա ցուցիչները` արտագնա և ներգնա ուսանողներ, պայմանագրեր և այլն: Քննարկումներ եղան հայաստանյան բուհերի միջազգայնացման գործընթացի կարևորության, հնարավոր խնդիրների վերաբերյալ: Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը պատասխանատու է տարածման հետ կապված աշխատանքային փաթեթի համար, ներկայացրեց ծրագրի համար ստեղծված ինտերնետային կայքի նախնական տեսքը, ինչպես նաև քննարկվեցին դրա հետ կապված առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Այցի ընթացքում մասնակիցները եղան Շվեդական ինստիտուտում, որի աշխատակազմը անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին, արտաքին քաղաքականությանը, կրթությանը վերաբերող միջազգային նպատակներին, ինչպես նաև իրենց հաստատության կողմից առաջարկվող կրթաթոշակներին: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները քննարկեցին այցի արդյունքները և արեցին եզրահանգումներ: Ուսումնական այցը ամփոփվեց` ծրագրելով առաջիկայում նախատեսվող աշխատանքները և դրանց վերջնաժամկետները:
Կոնսորցիումի անդամ երկրների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 20-21- ին
Երևանում:
