Որակի ապահովում

Որակի ապահովում

2009թ ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Կենտրոնը պետք է հավաստի կրթության որակը և իրականացնի բուհերի և դրանց մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը` հիմնվելով որակի ապահովման եվրոպական և պետական չափանիշների և ուղենիշների վրա: Հայաստանում հավատարմագրման առաջին փուլն իրականացվել է 2001 թվականին և ներառել է միայն մասնավոր բուհերը:

Համաձայն «Կրթության մասին» օրենքի՝ պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադարամի կայքը —www.anqa.am։