Մեր ծրագրերը
ԱՓՇԱՏԿ-ը, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, պարբերաբար իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել ճանաչման գործընթացը և ըստ նպատակի կիրառել ճանաչման գործիքաշարը:
ԱՓՇԱՏԿ-ը, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, պարբերաբար իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել ճանաչման գործընթացը և ըստ նպատակի կիրառել ճանաչման գործիքաշարը:
Ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և հայկական ու նորվեգական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության խթանումը:
Ծրագիրը նպաստում է համալսարանների կառավարման բարելավմանը, ներառյալ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարեփոխումների իրականացմանը: Այն նաև խթանում է միջազգային դիմորդների ընդունելության գործընթացը Հայաստանում փորձի փոխանակման միջոցով:
Գործընկերներ
Ծրագիրը մեկնարկել է 2017 թ.-ին` որպես փորձնական նախաձեռնություն: Ծրագիրը իրականացվել է Եվրախորհրդի Կրթության վարչության կողմից «Կառուցել ներառական հասարակություն» գործողությունների պլանի շրջանակներում: 2018թ.-ի հունվարից մեկնարկել է ծրագրի նոր փուլը, որը կշարունակվի երեք տարի (2018-2020թթ): Ծրագրի նպատակն է ստեղծել գործիքներ, որոնք կաջակցեն փախստականների ինտեգրմանը, ինչպես նաև նրանց հյուրընկալող նոր hամայնքներին: ԱՓՇԱՏԿ-ը մասնակցում է ծրագրի նոր փուլին:
ՓՈԵԱ-ն փաստաթուղթ է, որը տեղեկատվություն է տրամադրում փախստականների ստացած ամենաբարձր որակավորման վերաբերյալ՝ հիմնվելով առկա փաստաթղթերի և հարցազրույցի վրա: Այն նաև տեղեկատվություն է պարունակում դիմորդի աշխատանքային փորձի եւ լեզվի իմացության վերաբերյալ:
ՓՈԵԱ-ն միակ միջազգային գործիքն է, որը ստեղծվել է որպեսզի նպաստի փախստականների որակավորումների ճանաչմանը `լիարժեք փաստաթղթերի բացակայության դեպքում: ՓՈԵԱ-ն կարելի է օգտագործել նաեւ այն դեպքում, երբ փախստականները տեղափոխվում են Եվրոպական նոր հյուրընկալող պետություններ` առանց լրացուցիչ գնահատման անհրաժեշտության:
ՓՈԵԱ-ն անձնագիր չէ, ոչ էլ նույնականացման կամ ուսումնական փաստաթղթերի փոխարինող: Այն չի երաշխավորում ուսման կամ աշխատանքի ընդունումը և չի հանդիսանում պաշտոնական ճանաչում: ՓՈԵԱ-ի նպատակն է օգնել փախստականներին առաջադիմել իրենց ուսման և աշխատանքի հարցերում:
Ծրագրի շրջանակներում, ԱՓՇԱՏԿ-ը իր եվրոպական գործընկերների հետ միասին կանցկացնի գնահատման նիստեր ՀՀ-ում՝ հաշվի առնելով սիրիացի փախստականների (կամ փախստականների կարգավիժակ ունեցող անձանց) մեծ քանակությունը ՀՀ-ում: Հարցազրույցները հաջողությամբ անցած անձանց կտրվի ՓՈԵԱ:
Ծրագիրը նաև նախատեսում է ստեղծել գնահատման մասնագետների որակյալ խումբ՝ օգտագործելով փախստականների որակովորումների եվրոպական անձնագրի մեթոդաբանությունը:
Գործընկերներ
Ծրագրի նպատակն է ամրապնդել և խթանել ՀՀ-ում բարձրագույն կրթության միջազգայնացումը ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի և գործիքների մշակման միջոցով ՝ համաձայն Երևանի կոմյունիկեի և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 2020թ.-ի շարժունության ռազմավարության սկզբունքների: Ծրագրի տևողությունը երեք տարի էր (2016-2019): 2019թ. ծրագիրը երկարացվել է 6 ամսով` մինչև 2020թ. հունիս:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգայնացման ազգային ռազմավարության մշակում, որը կնպաստի, որպեսզի ՀՀ բարձրագույն կրթության համակարգը դառնա նորարար, հեռանկարային և միջազգային ։ Այն կամրապնդի հայաստանյան ԲՈՒՀ-երի կրթական, վերապատրաստման և հետազոտական գործունեությունը՝ համաձայն միջազգային և ներպետական իրավական կանոնակարգման։ Ծրագիրն իրականացվում է ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում՝ ներառելով ռազմավարական պլանավորման, միջազգային հարաբերությունների կառավարման, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ սեմինարներ և վերապատրաստումներ հայաստանյան ԲՈՒՀ-երում։ Ծրագրի գործընկերները Իսպանիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից և Էստոնիայից կներկայացնեն իրենց փորձը ռազմավարության, մարքեթինգի և միջազգային համագործակցության ոլորտում:
ԵՄ գործընկերներ
Հայաստանյան գործընկերներ`
Ծրագրի նպատակն է իրականացնել որակավորումների ազգային շրջանակների (որպես ճանաչման գործիքների) համեմատական հետազոտություն: Հետազոտության շրջանակներում կհամեմատվեն բակալավրի և մագիստրոսի որակավորումները տարբեր ոլորտներից:
Գործընկերներ
Ազգային տեղեկատվական կենտրոններ Լատվիայից, Էստոնիայից, Բուլղարիայից, Միացյալ Թագավորությունից և Հայաստանից:
«Մինչ Բոլոնիայի ակադեմիական որակավորումների տեղեկատվական համակարգ» ծրագիրը իրականացվել է ԵՄ Էրազմուս+ ի շրջանակում 2017-2018թթ.: Ծրագրի նպատակն էր ստեղծել միասնական էլեկտրոնային համակարգ, որտեղ հավաքագրված կլինեն Բոլոնիայի գործընթացից առաջ շնորհվող որակավորումների ձևանմուշները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը:
Ծրագիրն իրականացվել է Բուլղարիայի Ակադեմիական ճանաչման և շարժունության ազգային կենտրոնի (NACID) կողմից, գործընկերներն են Հայաստանը, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան և Խորվաթիան: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) հավաքագրել է ՀՀ-ում մինչև Բոլոնիայի գործընթացի ներդրումը շնորհվող մոտ 40 որակավորումների օրինակներ: «ԻՍՈԲԱՔ»-ը հասանելի է ENIC-NARIC գրասենյակների աշխատակիցների համար` նպատակ ունենալով ճանաչման գործընթացը դարձնել ավելի արագ և թափանցիկ:
Համակարգում տեղադրվել է նաև յուրաքանչյուր երկրում Բոլոնիայի գործընթացից առաջ գործող կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ճանաչված բուհերի ցանկը:
ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում «ՍՔԱՆ-Դ2» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին և ավարտվել 2017թ.: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բարձրագույն կրթության որակավորումների իրազեկվածությունը թափանցիկ և արդար ճանաչում իրականացնելու համար: Ծրագիրը նախատեսում էր ստեղծել ընդհանուր միջազգային տվյալների բազա, որում հավաքագրված կլինեն մասնակից 10 երկրների (Հայաստան, Ավստրիա, Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ուկրաինա) բուհերի կողմից շնորհվող որակավորումների ձևանմուշները և դրանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Ծրագրի համակարգել է իտալական CIMEA կենտրոնը: ՍՔԱՆ-Դ2 ծրագրի շրջանակում ստեղծված բազան հասանելի է ENIC-NARIC գրասենյակների աշխատակիցներին https://www.enic-naric.net/country-pages.aspx.:
Ծրագրի շրջանակներում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) հավաքագրել է ազգային դիպլոմների, վկայականների նմուշները և տեղադրել է առցանց բազայում: Բազայում առկա են բուհերի կողմից ինչպես ներկայումս շնորհվող դիպլոմների նմուշները, այնպես և նախկինում շնորհված նմուշները:
Ծրագրի նպատակն էր մշակել ճանաչման արդյունավետ ընթացակարգեր փախստականների, տեղահանված և փախստականների նման իրավիճակում գտնվող անձանց համար, մասնավորապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը ամբողջական չեն կամ ընդանրապես առկա չեն:
Ծրագրի գործընկերներն էին Նորվեգիայի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության և Շվեդիայի ազգային տեղեկատվական կենտրոնները:
Ծրագրի ընթացքում մշակվեցին ընդհանուր սկզբունքներ, լավագույն փորձի օրինակներ և գործիքաշար` փախստականների որակավորումների ճանաչման համար: Օգտագործված մեթոդները հաջողությամբ փորձարկվեցին և ընդգրկվեցին մի քանի երկրների ճանաչման գործընթացներում: Բացի այդ, մշակվեցին այն երկրների կրթական համակարգերի նկարագությունը, որտեղից ամենաշատն է փախստականների հոսքը և դրանք հրապարակվեցին ENIC-NARIC կայքում:
Ծրագրի նպատակն էր բարձրացնել հայ շրջանավարտների աշխատունակությունը և հեշտացնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում ազգային որակավորումների ճանաչումը: Արդյունքում, ծրագիրը մշակեց Որակավորումների ազգային շրջանակը (ANQF), ինչպես նաև ոլորտային շրջանակներ մի քանի մասնագիտական ոլորտների համար: Մանրամասներին կարեղ եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրի ընթացքում մշակվեցին ընդհանուր սկզբունքներ, լավագույն փորձի օրինակներ և գործիքաշար` փախստականների որակավորումների ճանաչման համար: Օգտագործված մեթոդները հաջողությամբ փորձարկվեցին և ընդգրկվեցին մի քանի երկրների ճանաչման գործընթացներում: Բացի այդ, մշակվեցին այն երկրների կրթական համակարգերի նկարագությունը, որտեղից ամենաշատն է փախստականների հոսքը և դրանք հրապարակվեցին ENIC-NARIC կայքում: