2024 թ. հունվարի 17-18-ին Թբիլիսիում մեկնարկեց Միկրո-որակավորումները Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում /Micro-GEAR) Էրազմուս + ծրագիրը, որի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության ոլորտների կառուցվածքային բարեփոխումները` թիրախավորելով միկրո-որակավորումների զարգացումը և դրանց կիրարկումը թե’ ակադեմական, և թե’ աշխատանքային գործունեության նպատակով:
Ծրագրի երեք տարիների ընթացքում հարավ-կովկասյան գործընկերները իրենց եվրոպական գործակիցների հետ կառաջարկեն իրավական կարգավորումներ, կմշակեն միասնական ուղեցույցներ միկրո-որակավորումների մշակման, շնորհման համար: Նաև Կմշակվեն որակի ապահովման և դրանց ճանաչման չափանիշներ:
Մեկնարկային հանդիպման ընթացքում գործընկերները ներկայացրեցին իրենց կառույցները և ծրագրի կարևորությունը իրենց գործունեության համատեքստերում: Քննարկվեցին ծրագրի գործողությունները ըստ փաթեթների, դրանց իրականացման ժամկետները և պատասխանատուների պարտականությունները: