Համատեղ աստիճանների ճանաչման հանձնարարական

(Վավերացվել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի կողմից, Ստրասբուր 09.06 2004թ.) ՆԱԽԱԲԱՆ Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի (Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա) կոմիտեն՝համարելով, որ Եվրոպայի Խորհրդի և UNESCO-ի նպատակը իրենց անդամների միջև ավելի մեծ միասնականության հասնելն է, և որ այդ նպատակին կարելի է էապես հետամուտ լինել մշակութային հարցերում համատեղ գործելով, հաշվի առնելովԵվրոպայի Խորհրդի և UNESCO-ի եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին կոնվենցիան (ETS հմ. 165), հաշվի առնելով Եվրոպական մշակութային կոնվենցիան (ETS հմ. 18), հաշվի առնելովեվրոպական բարձրագույն կրթության շրջանի ստեղծմանն ուղղված գործընթացը, և, մասնավորապես, 1999թ.-ի հունիսի 19-ին Բոլոնիայում ընդունված եվրոպական կրթության նախարարների հռչակագիրը, ինչպես նաև Պրահայում 2001թ.-ի մայսիս 19-ին և 2003թ.-ի սեպտեմբերի 19-ին ընդունված նրանց պաշտոնական հաղորդագրությունը, հաշվի առնելովԵվրոպական Հանձնաժողովի, Եվրախորհրդի և UNESCO-ի կողմից համատեղ մշակված դիպլոմի հավելվածը, Եվրախորհրդի և UNESCO-ի տրանսազգային կրթության ապահովման գործելակերպի կանոնները, Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգը (ԵԿՓՀ) և Եվրախորհրդի և UNESCO-ի օտարերկրյա որակավորումների գնահատման չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ հանձնարարականը, հաշվի առնելով Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ցանցի ակադեմիական ճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնների (ENIC ցանց) կողմից իրականացվող գործնական աշխատանքը՝ ի նպաստ բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման բարելավման, համարելով, որ Եվրոպայի Խորհուրդը և UNESCO-ն միշտ խրախուսել են ակադեմիական շարժունակությունը` իբրև տաբեր մշակույթների և լեզուների ավելի լավ ըմբռնման միջոց, և առանց որևէ ռասսայական, կրոնական, քաղաքական կամ սեռական խտրականության, դիտարկելով, որ արտասահմանում սովորելը կամ աշխատելը հավանաբար նպաստում է անհատի մշակութային և ակադեմիական հարստացմանը, ինչպես նաև բարելավում է անհատի մասնագիտական առաջընթացը, համարելով, որ որակավորման ճանաչումը թե՜ ակադեմիական և թե՜ մասնագիտական շարժունակության համար հիմնական նախապայման է,համոզված լինելով, որ տարբեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև ուսումնական ծրագրերի համատեղ մշակումը և համատեղ աստիճանների շնորհումը նպաստում են ակադեմիական և մասնագիտական շարժունակությանը և Եվրոպական բարձրագույն կրթության շրջանի ստեղծմանը, համոզված լինելով, որ համատեղ աստիճանների ճանաչման զարգացումը և բարելավումը կնպաստի ընդլայնել բարձրագույն կրթության եվրոպական կարևորությունը և կարևոր օգուտներ կբերի անհատներին, ինչպես նաև ողջ եվրոպական հասարակությանը, տեղյակ լինելով, որ որակավորման ճանաչումը, որը բխում է նման համատեղ պայմանավորվածություններից, ներկայումս հանդիպում է իրավաբանական, ինչպես նաև գործնական բնույթի բարդությունների, գիտակցելովհամատեղ աստիճանների ճանաչման դյուրինացման կարիքը, Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի (այսուհետ՝ «Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա» ) Կողմ հանդիսացող երկրների կառավարություններին հանձնարարում է.

  1. իրենց ճանաչման քաղաքականությունը ստեղծելիս հաշվի առնել այն սկզբունքները, որոնք ներկայացված են այս Հանձնարարականի մասը կազմող հավելվածում,
  2. իրավասու շահագրգիռ մարմինների ուշադրությանը ներկայացնել այս սկզբունքները՝ որպեսզի նրանք կարողանան դիտարկել և հաշվի առնել դրանք,
  3. աջակցել այս սկզբունքների կենսագործմանը պետական գործակալությունների և տեղական ու տարածքային իշխանությունների կողմից, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին վերապահված ինքնավարության սահմաններում,
  4. ապահովել, որ այս հանձնարարականը հնարավորինս լայնորեն տարածվի բոլոր բարձրագույն կրթության որակավորման ճանաչման հարցում շահագրգիռ բոլոր անձանց և մարմինների միջև,

հրավիրում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին և UNESCO-ի գլխավոր տնօրենին, ըստ կարգի, փոխանցել սույն հանձնարարականը այն երկրների կառավարություններին, որոնք թեպետ հրավիրվել էին Դիվանագիտական կոնֆերանսին, որին հանձնարարվել էր Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի ընդունումը, սակայն չեն միացել այդ կոնվենցիային: ՀԱՎԵԼՎԱԾ Համատեղ աստիճանների ճանաչման հանձնարարական

  • Ընդհանուր դիտարկումներ
    1. Սույն հանձնարարականն ընդունվել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի շրջանակներում և կիրառվում է կոնվենցիայի Կողմերի համար: Սույն հանձնարարականում նկարագրված սկզբունքները և փորձառությունները կարող են, սակայն, հավասարապես կիրառվել նաև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկրների կողմից շնորհվող որակավորումների ճանաչման կամ ազգային կրթական համակարգերի միջև և դրանցում շնորհված որակավորումների համար:
    2. Սույն հանձնարարականի նպատակը համատեղ աստիճանների ճանաչման բարելավումն է: Եթե Կոնվենցիայի դրույթների տարածվում են աստիճանների վրա, որոնք դիտարկվում են իբրև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմի կրթական համակարգին պատկանող` նույնիսկ այն դեպքում, երբ աստիճանի մասերին արժանացել են այլ կրթական համակարգերում, ապա սույն հանձնարարականը վերաբերում է համատեղ աստիճաններին:
    3. Եթե Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի շրջանակները, ինչպես նաև Հոդված X.2.5 –ի դրույթներով ընդունված լրացուցիչ տեքստերը վերաբերում են որակավորումների ճանաչմանը ոչ այն երկրներում, որտեղ դրանց արժանացել են, ապա սույն հանձնարարականի դրույթները կարող են հավասարապես կիրառվել, համապատասխան փոփոխություններից հետո, միևնույն ազգային բարձրագույն կրթության համակարգին պատկանող երկու կամ ավելի հաստատությունների կողմից շնորհված համատեղ աստիճանների նկատմամբ:
  • Սահմանումներ
    1. Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայում սահմանված տերմինները սույն հանձնարարականում օգտագործվում են նույն իմաստով, իսկ այս տերմինների սահմանումները հիշատակված են կոնվենցիայի առաջին բաժնում:
    2. Համատեղ աստիճանը, սույն հանձնարարականի նպատակների համար, պետք է հասկանալ, որպես բարձրագույն կրթության որակավորում, որը համատեղ շնորհվել է առնվազն երկու կամ ավելի բարձրագույն կրթության հաստատության կողմից կամ համատեղ մեկ կամ ավելի բարձրագույն կրթության հաստատության և այլ շնորհող մարմինների կողմից` այն ուսումնական ծրագրի հիման վրա, որը մշակվել և/կամ տրամադրվել է բարձրագույն կրթության հաստատությունների կողմից, հնարավոր է նաև համագործակցելով այլ հաստատությունների հետ: Համատեղ աստիճանը կարող է շնորհվել որպես.
    1. համատեղ դիպլոմ` ի լրումն ազգային մեկ կամ ավելի դիպլոմների:
    2. Համատեղ դիպլոմ` այն հաստատությունների կողմից, որոնք առաջարկում են խնդրո առարկա ուսումնական ծրագրերը` առանց որևէ ազգային դիպլոմի:
    3. Մեկ կամ ավելի դիպլոմներ, որոնք պաշտոնապես շնորհվել են որպես խնդրո առարկա համատեղ որակավորման միակ վկայական:
  • Ընդհանուր սկզբունքներ
    1. Համատեղ աստիճան ունեցողները պետք է ունենան հավասար հնարավորություն իրենց որակավորումները գնահատելու համար` նման պահանջի դեպքում:
    2. Ճանաչման իրավասու մարմինները պետք է ճանաչեն օտարերկրյա համատեղ աստիճանները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կարող են ցույց տալ, որ ճանաչման համար ներկայացվող համատեղ աստիճանի և իրենց սեփական ազգային բարձրագույն կրթության համակարգի համեմատական որակավորման միջև առկա է էական տարբերություն: Կողմերի ճանաչման իրավասու մարմինները, որոնց բարձրագույն կրթության հաստատությունները շնորհում են համատեղ աստիճաններ, պետք է ճանաչեն այս աստիճանները` հանդես բերելով մեծ ճկունություն:
  • Օրենսդրություն
    1. Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմ Երկրների կառավարությունները պետք է, անհրաժեշտության դեպքում, վերանայեն իրենց օրենսդրությունը` համատեղ աստիճանների ճանաչման ցանկացած իրավական արգելք վերացնելու և նման ճանաչումները դյուրինացնող օրենսդրական դրույթներ ընդգրկելու նպատակով:
  • Որակի ապահովում և ինստիտուցիոնալ ճանաչում
    1. Ճանաչման իրավասու մարմինները կարող են համատեղ աստիճանների ճանաչումը դարձնել պայմանական` կախված աստիճանի հանգեցնող ուսումնական ծրագրի բոլոր մասերից և/կամ ծրագրեր տրամադրող հաստատությունները ենթակա են որակի թափանցիկ գնահատման կամ դիտարկվում են որպես Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի Կողմերից մեկի կամ մի քանիսի կրթական համակարգին պատկանող:
    2. Եթե համատեղ աստիճանները շնորհվել են հանրաճանաչ բարձրագույն կրթության հաստատությունների անդամ խմբի կամ կոնսորցիումի կողմից մշակված կրթակարգի հիման վրա, ապա աստիճանի ճանաչումը կարող է հնարավոր լինել որակի թափանցիկ գնահատման առարկա հանդիսացող խմբի կամ կոնսորցիումի բոլոր անդամ հաստատությունների կամ ծրագրերի համար, կամ որոնք դիտարկվում են որպես Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի Կողմերից մեկի կամ մի քանիսի կրթական համակարգերին պատկանող, եթե նույնիսկ այս հաստատություններից միայն մի քանիսն են տրամադրում դասընթացներ որևէ աստիճանի համար:
  • Տեղեկատվություն
    1. Պետք է խրախուսել համատեղ աստիճաններ շնորհող հաստատությունների կողմից նման աստիճանների հանգեցնող ծրագրերի մասին ճանաչման իրավասու մարմիններին տեղեկացնելը:
    2. Ըստ իրավիճակի, ճանաչումը դյուրինացնելու համար, համատեղ աստիճան ստացող մասնակիցներին պետք է տրամադրել դիպլոմի հավելված, իսկ համատեղ աստիճանի արժանացնող ուսումնական ծրագրերը պետք է օգտագործեն Եվրոպական կրեդիտային փոխանցման համակարգը (ԵԿՓՀ/ECTS):
    3. Դիպլոմի հավելվածի հետ շնորհված համատեղ աստիճանը պետք է հստակորեն նկարագրի աստիճանի բոլոր մասերը և հստակորեն նշի աստիճանի տարբեր մասերին արժանացնող հաստատությունները և /կամ ուսումնական ծրագրերը:

ՀԱՎԵԼՎԱԾ

Համատեղ աստիճանների ճանաչման հանձնարարական

  • Ընդհանուր դիտարկումներ
  1. Սույն հանձնարարականն ընդունվել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի շրջանակներում և կիրառվում է կոնվենցիայի Կողմերի համար: Սույն հանձնարարականում նկարագրված սկզբունքները և փորձառությունները կարող են, սակայն, հավասարապես կիրառվել նաև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկրների կողմից շնորհվող որակավորումների ճանաչման  կամ ազգային կրթական համակարգերի միջև և դրանցում շնորհված որակավորումների համար:
  2. Սույն հանձնարարականի նպատակը համատեղ աստիճանների ճանաչման բարելավումն է: Եթե Կոնվենցիայի դրույթների տարածվում են աստիճանների վրա, որոնք դիտարկվում են իբրև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմի կրթական համակարգին պատկանող` նույնիսկ այն դեպքում, երբ աստիճանի մասերին արժանացել են այլ կրթական համակարգերում, ապա սույն հանձնարարականը վերաբերում է համատեղ աստիճաններին:
  3. Եթե Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի շրջանակները, ինչպես նաև Հոդված  X.2.5 –ի դրույթներով ընդունված լրացուցիչ տեքստերը վերաբերում են որակավորումների ճանաչմանը ոչ այն երկրներում, որտեղ դրանց արժանացել են, ապա սույն հանձնարարականի դրույթները կարող են հավասարապես կիրառվել, համապատասխան փոփոխություններից հետո, միևնույն ազգային բարձրագույն կրթության համակարգին պատկանող երկու կամ ավելի հաստատությունների կողմից շնորհված համատեղ աստիճանների նկատմամբ:

  • Սահմանումներ
  1. Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայում սահմանված տերմինները սույն հանձնարարականում օգտագործվում են նույն իմաստով, իսկ այս տերմինների սահմանումները հիշատակված են կոնվենցիայի առաջին բաժնում:
  2. Համատեղ աստիճանը, սույն հանձնարարականի նպատակների համար, պետք է հասկանալ, որպես բարձրագույն կրթության որակավորում, որը համատեղ շնորհվել է   առնվազն երկու կամ ավելի բարձրագույն կրթության հաստատության կողմից կամ համատեղ մեկ կամ ավելի բարձրագույն կրթության հաստատության և այլ շնորհող մարմինների կողմից` այն ուսումնական ծրագրի հիման վրա, որը  մշակվել և/կամ տրամադրվել է բարձրագույն կրթության հաստատությունների կողմից, հնարավոր է նաև համագործակցելով այլ հաստատությունների հետ: Համատեղ աստիճանը կարող է շնորհվել որպես.

ա. համատեղ դիպլոմ` ի լրումն ազգային մեկ կամ ավելի դիպլոմների:

բ. Համատեղ դիպլոմ` այն հաստատությունների կողմից, որոնք առաջարկում են խնդրո առարկա ուսումնական ծրագրերը` առանց որևէ ազգային դիպլոմի:

գ. Մեկ կամ ավելի դիպլոմներ, որոնք պաշտոնապես շնորհվել են որպես խնդրո առարկա համատեղ որակավորման միակ վկայական:

  •  Ընդհանուր սկզբունքներ

  1. Համատեղ աստիճան ունեցողները պետք է ունենան հավասար հնարավորություն իրենց որակավորումները գնահատելու համար` նման պահանջի դեպքում:
  2. Ճանաչման իրավասու մարմինները պետք է ճանաչեն օտարերկրյա համատեղ աստիճանները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք  կարող են ցույց տալ, որ ճանաչման համար ներկայացվող համատեղ աստիճանի և իրենց սեփական ազգային բարձրագույն կրթության համակարգի համեմատական որակավորման միջև առկա է էական տարբերություն: Կողմերի ճանաչման իրավասու մարմինները, որոնց բարձրագույն կրթության հաստատությունները շնորհում են համատեղ աստիճաններ, պետք է ճանաչեն այս աստիճանները` հանդես բերելով մեծ ճկունություն:

Օրենսդրություն  

  1. Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կողմ Երկրների կառավարությունները պետք է, անհրաժեշտության դեպքում, վերանայեն իրենց օրենսդրությունը` համատեղ աստիճանների ճանաչման ցանկացած իրավական արգելք վերացնելու և նման ճանաչումները դյուրինացնող օրենսդրական դրույթներ ընդգրկելու նպատակով:

Որակի ապահովում և ինստիտուցիոնալ ճանաչում  

  1. Ճանաչման իրավասու մարմինները կարող են համատեղ աստիճանների ճանաչումը դարձնել պայմանական` կախված աստիճանի հանգեցնող ուսումնական ծրագրի բոլոր մասերից և/կամ ծրագրեր տրամադրող հաստատությունները ենթակա են որակի թափանցիկ գնահատման կամ դիտարկվում են որպես Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի Կողմերից մեկի կամ մի քանիսի կրթական համակարգին պատկանող:
  2. Եթե համատեղ աստիճանները շնորհվել են հանրաճանաչ բարձրագույն կրթության հաստատությունների անդամ խմբի կամ կոնսորցիումի կողմից մշակված կրթակարգի հիման վրա, ապա աստիճանի ճանաչումը կարող է հնարավոր լինել որակի թափանցիկ գնահատման առարկա հանդիսացող խմբի կամ կոնսորցիումի բոլոր անդամ հաստատությունների կամ ծրագրերի համար, կամ որոնք դիտարկվում են որպես Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի Կողմերից մեկի կամ մի քանիսի կրթական համակարգերին պատկանող, եթե նույնիսկ այս հաստատություններից միայն մի քանիսն են տրամադրում դասընթացներ որևէ աստիճանի համար:

Տեղեկատվություն