Ծրագրեր

Մեր ծրագրերը

ծրագրերի մասին ինֆո

Մեր մասին

Ակադեմիական փոխճանաչման  և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2005թ. համաձայն ՀՀ Կառավարության որոշման և սկսել է իր գործունեությունը 2006թ. հունվարից: ԱՓՇԱՏԿ-ի ստեղծման նախադրյալ են հանդիսացել ՀՀ կառավարության կողմից 2004թ. Լիսաբոնի որակավորումների ճանաչման կոնվենցիայի վավերացումը և 2005թ. Բոլոնյան գործընթացին միանալը: Լիսաբոնի կոնվենցիան և  Բոլոնյան գործընթացը ուղղված են համադրելի ու դյուրընթեռնելի կրթական համակարգի ստեղծմանը, որը կնպաստի որակավորումների արդար և արագ ճանաչմանը և շարժունության խթանմանը:

ԱՓՇԱՏԿ-ը հանդիսանում է միջազգային ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ  ցանցի լիիրավ անդամ: ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ջանքերով։

Առաքելությունը

ԱՓՇԱՏԿ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության ինտեգրմանը ընդհանուր եվրոպական կրթական տարածաշրջանին’ ապահովելով որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչումը’ նպաստելով շարժունությանը դեպի Հայաստան և արտերկիր:

 

Գործառույթները

ԱՓՇԱՏԿ-ն իրականացնում է օտարերկրյա որակավորումների գնահատում, ճանաչում’ համաձայն
Լիսաբոնի կոնվենցիայի և գոյություն ունեցող միջպետական համաձայնագրերի դրույթների:
Արտերկրում ձեռք բերված որակավորումները ՀՀ-ում անցնում են գնահատման և ճանաչման գործընթաց: Օտարերկրյա որակավորումը գնահատելուց հետո շնորհվում է  ամբողջական ճանաչում, եթե օտարերկրյա և ազգային համադրելի որակավորումների միջև էական տարբերություններ չեն հայտնաբերվում, հակառակ դեպքում’ տրվում է մասնակի ճանաչում կամ մերժվում է: Ամբողջական, մասնակի ճանաչումը կամ մերժումը տրամադրվում է տեղեկանքի ձևով հայերեն կամ անգլերեն լեզուներով’ ըստ միջազգային չափանիշների:

Տրամադրում է տեղեկատվություն ազգային որակավորումների վերաբերյալ:

ՀՀ-ում ձեռք բերված որակավորումներն արտերկրում անցնում են գնահատման և ճանաչման գործընթաց, որն իրականացվում է  ընդունող երկրի (և ոչ թե Հայաստանի) լիազոր մարմինների կողմից’ համաձայն Լիսաբոնի կոնվենցիայի, միջպետական համաձայնագրերի դրույթների և ազգային օրենսդրական կանոնակարգերի: Այդ նպատակով ԱՓՇԱՏԿ-ը  տեղեկատվություն և խորհրդատվություն Է տրամադրում ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի   անդամներին, ինչպես նաև խորհրդատվական տեղեկանք է տրամադրում այն անհատներին, որոնք մտադրված են իրենց ուսումը շարունակել կամ աշխատել արտերկրում:

Տրամադրում է խորհրդատվություն օտարերկրյա կրթական համակարգերի վերաբերյալ,

Նպաստում է ՀՀ -ում համաեվրոպական դիպլոմի հավելվածի և կրեդիտային համակարգի (ECTS) ներդրմանը,

Տեղեկատվություն է տրամադրում քաղաքացիներին ճանաչման հետ  կապված իրենց իրավունքների վերաբերյալ:

Որոշ գործակալությունների 90 շրջանառվում տեքստը, որը կոչվում է «դեղին տրամվայ»

«դեղին մետրոյի» վեպը է փոխարինել Lorem Ipsum տալ ավելի ժամանակակից տեսք.