Ծրագիրն իրականացվում է 2016թ-ի հունիսից մինչև 2018թ-ի մարտ ամիսները` Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ` Erasmus+ ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել փախստականների որակավորումների ճանաչումը հետագա կրթության և/կամ աշխատանքի անցնելու նպատակով, այն դեպքերում, երբ կրթական փաստաթղթերը իսպառ բացակայում են, կամ միայն մասամբ են առկա: Ծրագիրն իրականցվում է Նորվեգիայի (NOKUT), Մեծ Բրիտանիայի (UK NARIC), Ֆրանսիայի (CIEP), Նիդեռլանդների (NUFFIC), Իտալիայի(CIMEA), և Հայաստանից (ArmENIC) ազգային տեղեկատվական կենտրոնների կողմից:
ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը ծրագրին հատկանշական է` հաշվի առնելով Սիրիայից փախստականների մեծ ներհոսքը Հայաստան:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մշակել
- Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի և Էրիտրեայի կրթական համակարգերի նկարագրերը,
- ճանաչման համընդհանուր մեթոդաբանություն
- փախստականների որակավորումների ճանաչման գործիքակազմը, և իրականացնել Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկումը:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով https://www.nokut.no/en/about-nokut/international-cooperation/erasmus-projects/refugees-and-recognition/ կայք: