2024 թվականի փետրվարի 29-ին Բուխարեստում (Ռումինիա) տեղի ունեցավ «Դեպի բարձրագույն կրթության որակավորումների ավտոմատ ճանաչումը. պրակտիկա և ակնկալիքներ» խորագրով գործընկերային հանդիպումը (PLA) Էնիկ-Նարիկ ցանցի անդամների համար: Հանդիպումը կազմակերպվել էր ռումինական ազգային տեղեկատվական կենտրոնի (CNRED) կողմից` հիբրիդ ձևաչափով:
PLA-ն իրականացվել է Erasmus+ ARAQUA «Բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչման ուղին» ծրագրի շրջանակներում: Հայկական ENIC-ի տնօրենը ներկայացրեց 1998 թվականին մեկնարկած միջնակարգ կրթության ոլորտի լայնածավալ բարեփոխումների ազգային փորձը` «Միջնակարգ կրթության բարեփոխումները Հայաստանում. վստահության օրակարգ» խորագրով պրեզենտացիայում:
Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց 2022 թվականին թվային միջնակարգ որակավորումների ներդրումը և դրանց էլեկտրոնային հավաստման հնարավորությունը: