Բոլոնիայի գործընթաց
2005թ.-ի մայիսի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բերգենի կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին:
2005թ.-ի մայիսի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բերգենի կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին:
Բոլոնիայի գործընթացին միացումը խթանեց և ուղղորդեց ՀՀ բարձրագույն կրթության համակարգում խորքային փոփոխությունների իրականացումը: Այսօր Հայսատանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 48 անդամ երկրներից մեկն է:
Այսպիսով, Հայաստանը ձևավորեց Եվրոպական տարածաշրջանի հետ համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ՝ լավագույնս կիրառելով միջազգային փորձառությունը: ԵԲԿՏ ընդհանուր նպատակները, որոնք հիմված են որակավորումների փոխճանաչման, թափանցիկության և որակյալ կրթության և դրա հասանելիության սկզբունքների վրա, ենթադրում են 48 անդամ երկրների համատեղ ջանքերի ներդրում և բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածություն:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առաջընթացի բարձր գնահատականի վկայությունն, ինչպես նաև ողջ կրթական համակարգի համար մեծ ձեռբերումն էր 2012թ.-ին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը և 2015թ.-ի մայիսի 14-15-ին նախարարական գագաթաժողովի և 4-րդ քաղաքականության ֆորումի հյուրընկալումը ՀՀ-ում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից քարտուղարության ղեկավար նշանակվեց ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը, ով կարողացավ քարտուղարության ձևավորված թիմի հետ միասին լավագույնս կատարել Բոլոնիայի քարտուղարության պարտավորությունները:
Բոլոնիայի գործընթացի և ԵԲԿՏ-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ԵԲԿՏ-ի պաշտոնական կայքից:
Հարգելի՛ այցելու,
COVID-19 համավարակով պայմանավորված՝ մեր գրասենյակն անցել է աշխատանքի հեռավար ռեժիմի։
Քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերն են երկուշաբթիից հինգշաբթի 10:00-16:00։ Մյուս աշխատանքային օրերին կարող եք մեզ հետ կապ հաստատել 010 530904 հեռախոսահամարով, info@armenic.am էլ. փոստի կամ www.armenic.am կայքի միջոցով։
Եղե՛ք առողջ։
Dear visitor,
Due to the COVID-19 pandemic, our office has turned to remote work.
The visitors’ days and hours are from Monday to Thursday 10:00-16:00. On other working days, you can contact us at 010 530904, info@armenic.am or through www.armenic.am.
Stay healthy!