Armenic

Դիմում

Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
    • hy
      • en
    • ԳԼԽԱՎՈՐ
    • Մեր մասին
      • Պատմություն
      • Աշխատակազմ
      • Հոգաբարձուների խորհուրդ
    • Ծառայություններ
      • Ակադեմիական և մասնագիտական ճանաչում
      • Օտարերկրյա որակավորումների ճանաչումը ՀՀ-ում
      • Խորհրդատվություն
      • ՀՀ որակավորումների ճանաչումը արտերկրում
      • Տեղեկատվության տրամադրում
    • Ճանաչում
      • Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա
      • ՀՀ օրենսդրություն
      • Բոլոնիայի գործընթաց
      • Ճանաչման գործիքաշար
    • Ծրագրեր
      • Մեր ծրագրերը
      • Ձեռնարկներ
    • Կոնտակտներ
    Դիմում
    Armenic
    • Home
    • Նորություններ և իրադարձություններ
    • ԱՓՇԱՏԿ-ի տնօրենն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ
    September 4, 2024

    ԱՓՇԱՏԿ-ի տնօրենն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ

    Որակավորումների գնահատման մասնագետների միջազգային ոասոցիացիայի (TAICEP) 2024թ․-ի ընտրություններում  ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանն ընտրվել է TAICEP-ի փոխնախագահ և պատասխանատու է լինելու ստանդարտների և որակի համար:

    TAICEP-ի այս տարվա ընտրությունների մասնակիցների թիվը բավականին մեծ էր համեմատած մյուս տարիների հետ, իսկ առաջադրված թեկնածուները  ներկայացնում էին 4 մայրցամաքներ և 6 երկրներ:

    Անշուշտ, սա կարևոր ձեռքբերում է կենտրոնի համար, որը հնարավորություն կտա ընդլայնել ԱՓՇԱՏԿ-ի գործընկերային ցանցը, ինչպես նաև համագործակցության աշխարհագրությունը: Մյուս կողմից TAICEP-ի անդամները կկարողանան ծանոթանալ Հայաստանի փորձառությանը օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման ոլորտում:

    ԱՓՇԱՏԿ-ն առաջին անգամ մասնակցել է TAICEP-ի համաժողովներին 2022թ-ին` ներկայացնելով իր կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը. ռիսկերը  և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19-ի դարաշրջանում» ուսումնասիրությունը:

    TAICEP-ի 2024թ․-ի ընտրության արդյունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.taicep.org/taiceporgwp/nominations-and-elections/։

    Categories:
    • Նորություններ և իրադարձություններ

    Կապ մեզ հետ

    (+374 10) 53 09 04

    Ս․ Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

    info@armenic.am

    © Copyright 2020 Armenic. All Rights Reserved.

    Web development by Web design Mane Yengibaryan

    Show Buttons
    Share On Facebook
    Share On Twitter
    Hide Buttons