Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գ. Հարությունյանը և բարձրագույն կրթության փորձագետ Ա. Հովհաննիսյանը ս.թ. հոկտեմբերի 17-20-ը ներկա են գտնվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցած Միջազգային որակավորումների գնահատման մասնագետների ասոցիացիայի (TAICEP) 8-րդ տարեկան համաժողովին:
Սա ԱՓՇԱՏԿ-ի առաջին մասնակցությունն էր հեղինակավոր TAICEP-ի համաժողովին, և հատկանշական է, որ մասնակցելով առաջին անգամ` ԱՓՇԱՏԿ-ի ներկայացուցիչները հրավիրվել էին որպես խոսնակներ:
Համաժողովի ընթացքում Գ. Հարությունյանը և Ա. Հովհաննիսյանը ներկայացրել են 2021թ.-ին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19-ի դարաշրջանում» ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2021թ.-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Մշակվել են ծավալուն հարցաշարեր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների համար: Բացի ԱՓՇԱՏԿ-ի փորձագետներից ուսումնասիրության մեր ընդգրկված է եղել նաև միջաղգային փսրձագետ:
Ուսումնասիրության հիմնական նպատակն է ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանում կրթության ոլորտում կեղծարարության և կոռուպցիայի տարբեր ձևերի վրա: Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև Եվրոպայում առկա կրթական կեղծարարության պայքարին ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ուսանողների տեսակետը:
Ուսումնասիրությունը ներառել է նաև 2017-ից 2021 թթ. Հայաստանի Հանրապետությունում միջազգային կրթություն իրականացնող հաստատությունների հետ կապված զարգացումները և զուգահեռներ է անցկացվել 2017-ին ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության հետ: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հեղինակների կողմից կատարվել են նաև առաջարկություններ: