ԱՓՇԱՏԿ-ը կրկին 5 ազգային տեղեկատվական կենտրոններից մեկն է, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի դրամաշնորհին:
Դրամաշնորհների նպատակն է նպաստել ազգային տեղեկատվական կենտրոնների առաքելությանը` կրթության ոլորտում համագործակցության ու շարժունության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչման միջոցով:
Դրամաշնորհի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը կիրարկելու է ազգային ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ծրագիր՝ մշակելով Հայաստանի Հանրապետության բուհերի համար ճանաչման վերաբերյալ ձեռնարկ: Ձեռնարկը ներառելու է բուհերում ճանաչման խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների որակավորումներին:
Ավելին, ձեռնարկը խթանելու է ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի համապատասխանությունը ESG2015-ի որակի ապահովման գործընթացներին և ապահովելու է, որ ճանաչման վերաբերյալ ինստիտուցիոնալ քաղաքականությունը հիմնված լինի Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի սկզբունքների և ընթացակարգերի վրա:
Ծրագիրը նպաստելու է բուհերում փախստականների որակավորումների ճանաչման գործընթացի խթանմանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: