2020թ․ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱՓՇԱՏԿ-ի ամենամյա վերապատրաստման դասընթացը։ Այս տարին լի էր դժվարություններով, կորուստերով և մարտահրավերներով, որոնք վերաարժևորեցին և վերաիմաստավորեցին կրթության կարևորությունը։ Ի հեճուկս դժվարությունների, ԱՓՇԱՏԿ-ի թիմը որոշեց տարին ամփոփել` վերապատրաստման մասնակիցներին համախմբելով մեկ հարկի տակ՝ պահպանելով համաճարակային բոլոր կանոնները և, ցավոք, սահամանափակելով մասնակիցների թիվը։ Վերապատրաստման հրավերը բուհերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ, մասնակցեցին 24 հոգի 18 բուհերից և մեկ հոգի Բարձրագույն որակավորման կոմիտեից: Այս տարվա վերապատրաստման հիմնական երկու թեմաներն էին փախստականների որակավորումների ճանաչումը և ԱՓՇԱՏԿ-ի կատարած վերջին հետազոտության արդյունքների ներկայացումը։ Ինչպես և ամեն տարի, վերապատրաստումը ամփոփվեց արդեն ավանդական դարձած վիկտորինայով, և հաղթողները ստացան անակնկալ նվերներ։