• Հայ
    • EN
    • Մեր մասին
      • Պատմությունը
      • Աշխատակազմը
      • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Կրթությունը Հայաստանում
      • ՀՀ օրենքը բարձրագույն և հետբուհական...
      • Ճանաչման գործողությունների ազգային...
      • Մասնագիտական կրթություն
      • Կրթության համակրգի կառուցվածքը
      • Կրեդիտային համակարգի ներդրումը ՀՀ-ում
      • Որակի ապահովում
      • Համալսարաններ
        • Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
        • Մասնավոր հավատարմագրված բուհերի ցանկ
        • Պետական մասնակցությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
      • Բոլոնիայի գործընթացը Հայաստանում
    • Օտարերկրյա որակավորումների ճանաչում
      • Օրենսդրական դաշտ
        • Օտարերկրյա որակավորումների ճանաչման հանձնարարական չափանիշների և ընթացակարգերի մասին
        • Լիսաբոնի կոնվենցիա
        • Հանձնարարական միջազգային որակավորումների հնարավորության մասին
        • Տրանսազգային կրթության տրամադրման գործելակերպի կանոններ
        • Համատեղ աստիճանների ճանաչման հանձնարարական
      • Ակադեմիական Ճանաչում
      • Մասնագիտական ճանաչում
      • Թափանցիկության գործիքներ
      • Դիմումի ձև
    • Ծրագրեր
    • Օգտակար հղումներ
    • Կոնտակտներ
    Viewer

    Ուսումնական այց Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ

      Սույն թվականի հունիսի 7-9- ը կայացավ Էրազմուս+ ԲՈՒՍԹ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում առաջին ուսումանական այցը Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ: Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ ծրագրի մասնակից
      ԵՄ երկրներում միջազգայնացման փորձին և գործելակարգին, քննարկել ծրագրի աշխատանքային փաթեթների հետ կապված հետագա գործառույթները: Ուսումնական այցին մասնակցում էին 23 ներկայացուցիչներ Հայաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Էստոնիայի համալսարաններից, ՀՀ ԿԳ նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնից: Եռօրյա այցի ընթացքում ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները հայկական կողմին ներկայացրեցին իրենց համալսարանների միջազգայնացման գործընթացը, առաջ եկած խնդիրները և դրանց լուծումները: Թագավորական ինստիտուտի գործընկերները մանրամասն ներկայացրեցին Շվեդիայիում բարձրագույն կրթության միջազգայնացման հիմնական ոլորտները, միջազգայնացման սահմանումը և դրա ցուցիչները` արտագնա և ներգնա ուսանողներ, պայմանագրեր և այլն: Քննարկումներ եղան հայաստանյան բուհերի միջազգայնացման գործընթացի կարևորության, հնարավոր խնդիրների վերաբերյալ: Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը պատասխանատու է տարածման հետ կապված աշխատանքային փաթեթի համար, ներկայացրեց ծրագրի համար ստեղծված ինտերնետային կայքի նախնական տեսքը, ինչպես նաև քննարկվեցին դրա հետ կապված առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Այցի ընթացքում մասնակիցները եղան Շվեդական ինստիտուտում, որի աշխատակազմը անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին, արտաքին քաղաքականությանը, կրթությանը վերաբերող միջազգային նպատակներին, ինչպես նաև իրենց հաստատության կողմից առաջարկվող կրթաթոշակներին: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները քննարկեցին այցի արդյունքները և արեցին եզրահանգումներ: Ուսումնական այցը ամփոփվեց` ծրագրելով առաջիկայում նախատեսվող աշխատանքները և դրանց վերջնաժամկետները:
      Կոնսորցիումի անդամ երկրների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 20-21- ին
      Երևանում:

       

    `

    Հետևեք մեզ

    Բոլոր իրավունքները պաշտպանված են ԱՓՇԱՏԿ-ի կողմից