Բոլոնիայի գործընթաց

Բոլոնիայի գործընթաց

2005թ.-ի մայիսի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բերգենի կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին:

Բոլոնիայի գործընթացին միացումը խթանեց և ուղղորդեց ՀՀ բարձրագույն կրթության համակարգում խորքային փոփոխությունների իրականացումը: Այսօր Հայսատանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 48 անդամ երկրներից մեկն է:

Այսպիսով, Հայաստանը ձևավորեց Եվրոպական տարածաշրջանի հետ համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ՝ լավագույնս կիրառելով միջազգային փորձառությունը: ԵԲԿՏ ընդհանուր նպատակները, որոնք հիմված են որակավորումների փոխճանաչման, թափանցիկության և որակյալ կրթության և դրա հասանելիության սկզբունքների վրա, ենթադրում են 48 անդամ երկրների համատեղ ջանքերի ներդրում և բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածություն:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առաջընթացի բարձր գնահատականի վկայությունն, ինչպես նաև  ողջ կրթական համակարգի համար մեծ ձեռբերումն էր  2012թ.-ին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը և 2015թ.-ի մայիսի 14-15-ին նախարարական գագաթաժողովի և 4-րդ քաղաքականության ֆորումի հյուրընկալումը ՀՀ-ում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից քարտուղարության ղեկավար նշանակվեց ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը, ով կարողացավ քարտուղարության ձևավորված թիմի հետ միասին լավագույնս կատարել Բոլոնիայի քարտուղարության պարտավորությունները:

Բոլոնիայի գործընթացի և ԵԲԿՏ-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ԵԲԿՏ-ի պաշտոնական կայքից:

Փարիզի կոմյունիկե (2018)

Երևանի կոմյունիկե (2015)

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *